• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Քայլեր ձեռնարկեք սեղմ ժամկետում տվյալ ցուցանակների խնդիրը կարգավորելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է. 


Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիամցության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ:


«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, ու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Սա իսկապես անթույլատրելի է, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով քայլեր ձեռնարկեք սեղմ ժամկետում տվյալ ցուցանակների խնդիրը կարգավորելու ուղղությամբ», — ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 155


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter