Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչները հայտնեցին ինձ , որ իրենց գյուղը մանկապարտեզ չունի, իսկ նախկին մանկապարտեզի շենքը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում…
Բայց շատ մոտ ապագայում Նշավանի մանուկները ունենալու են հարմարավետ, գեղեցիկ և նորաոճ մանկապարտեզ, քանզի ես խոստացել եմ և արդեն իսկ սկսել եմ իմ անձնական միջոցներով իրականացնել խոստումս:
Գրում է Ազգային Ժողովի պատգամավոր Արգամ Աբրահամյանը