• 15:07 – Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել | Տ. Ուրիխանյան 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Վիրահայերը կընտրեն Տարոն Մարգարյանին

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններում մենք սատարում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացրած թիմին և բնականաբար մենք սատարում ենք Տարոն Մարգարյանին, գնահատելով նրա տարիների անձնվեր աշխատանքը»,-այսօր՝ ապրիլի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտարարեց Վիրահայերի միասնություն հայրենակցական միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:


Վարդապետյանի խոսքով՝ Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպությունը ՀՀ ում գործող ամենաակտիվ կազմակերպություններից է:


«Հայաստանի հանրապետությունում ավելի քան 500 հարյուր հազար վիրահայեր են ապրում և մեր կազմակերպությունը միավորում է բոլորին»,-ընդգծեց Տաճատ Վարդապետյանը հավելելով, որ կազմակերպությունում քաղաքական այլ հայացքների տեր մարդիկ գրեթե չկան և բոլորը միատար են մտածում:


«Մեր կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի և մեր կազմակերպության պատվարժան ղեկավար Նորայր  Թևանյանը լուրջ աշխատանք է կատարում, իր ուշադրության տակ մշտապես պահելով Հայաստանում և Երևանում անցկացվող ընտրությունները»,-նշեց Տաճատ Վարդապետյանը:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 80


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր