• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Սերժ Սարգսյանը շատ է վախենում, որ Մոսկվան իրեն կխաբի: Ստանիսլավ Բելկովսկի

Ստանիսլավ Բելկովսկու կարծիքով՝ Ղարաբաղի հարցում Կրեմլի սցենարը դեռ չի աշխատում


«Ռուսաստանը, ըստ իմ պատկերացման, ռազմական գործողությունների նոր թատերաբեմի եւ մեծ խաղաղարարի՝ իր պոտենցիալ եւ ակտուալ դերի նկատմամբ Արեւմուտքի եւ «առաջադեմ մարդկության» ուշադրություն հրավիրելու կարիք ունի: Սցենարը հետեւյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում 3-5 շրջան, եւ Ռուսաստանը զորքեր է մտցնում Ղարաբաղ, որպեսզի երաշխավորի անվտանգությունը: Սակայն այս սցենարը դեռ չի աշխատում», Vesti.az-ի հետ զրույցում ասել է հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները:

«Ռուսաստանը շատ է ցանկանում Ուկրաինան ու Սիրիան փոխարինել Հարավային Կովկասով՝ որպեսզի «ստիպի Արեւմուտքին սիրել իրեն»: Ընդ որում, դրանից ամենաշատը տուժում են Ռուսաստանի տիտղոսային դաշնակիցները:

Դեռ պարզ չէ, թե Կրեմլի մոտ որքանով կստացվի: Կրեմլի գլխավոր փաստարկն առայժմ զորքերն են, այսինքն՝ կոշտ ուժը, իսկ աշխարհում գնալով ավելի շատ են փափուկ ուժ պահանջում հակամարտությունների կարգավորման համար», - ասել է նա:

Բելկովսկին վստահ է, որ Մոսկվան տարածքային զիջումներ է ակնկալում Երեւանից: Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, սակայն Սերժ Սարգսյանը շատ է վախենում, որ Մոսկվան կխաբի իրեն եւ չի ցանկանում անվերապահորեն ընդունել Կրեմլի սցենարը:

Փորձագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձի սցենարում ճգնաժամը մոտ է, սակայն Մոսկվայի տեսանկյունից այն դեռ չի հասունացել: «Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի», - նշել է նա:

Բելկովսկին նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Երեւանն ընդամենը ցանկանում է ստիպել Մոսկվային առաջ չտանել սցենարը, ըստ որի Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է 3-5 շրջան հանձնեն Ադրբեջանին:

 

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1138


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր