• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Սկսվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղապետին ու գյուղացիներին անհանգստացնում է գյուղտեխնիկայի պակասը


Առատաշեն


[/i]
[/i]

Տարվա այս սեզոնին գյուղացու և համայնքի ղեկավարի ուշադրությունը բացառապես ուղղվում է գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը: Գյուղապետն այս ընթացքում առաջնային է համարում գյուղացիների խնդիրները, որոնք առաջանում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում: Առատաշենում օրակարգում է մնում գյուղտեխնիկայի խնդիրը: Առատաշենում վարուցանք անելու համար գյուղատնտեսական տեխնիկա գրեթե չկա, հնամաշ տեխնիկական միջոցներով գյուղացիները չեն հասցնում կազմակերպել իրենց աշխատանքները, ասում են մի կտոր հող է վարում տրակտորիստը, տեխնիկան անսարք է դառնում, հետո մի քանի օր է անհրաժեշտ լինում տրակտորը վերանորոգելու համար, իսկ այդ ընթացքում ցանքն ուշանում է: Արմավիրի մարզում, մասնավորապես Էջմիածնի տարածաշրջանում, սկսվել են վաղ գարնանային աշխատանքները: Առատաշեն համայնքում գյուղացիները կատարում են վաղահաս կարտոֆիլի, գազարի ու ելակի ցանքսը: Նշված կուլտուրաների վաղ հասունացման և ավելի թանկ սակագնով շուկա հանելու համար մշակությունը կազմակերպում են ջերմոցային եղանակով: Գյուղացիներն ասում են որքան շուտ բերքը հասունանա, այնքան եկամտաբեր կհամարվի, թանկ գնով կվաճառվի: Արմենը հաշվարկում է՝ եթե մայիսի վերջին կարողանա գազարը շուկա հանել, առնվազն 400-500 դրամով 1 կգ-ը կվաճառի: Այդ դեպքում եկամուտն արդարացված կհամարի ու վարունգի ցանքը կսկսի: Առայժմ միակ խնդիրը գյուղացիների համար մնում է գյուղտեխնիկայի պակասն ու եղածի մաշվածությունը: Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը ևս մտահոգված է, ասում է նոր տեխնիկա գյուղացիները ձեռք բերել չեն կարողանում, իսկ հինն արդեն օգտագործման համար պիտանի չէ:




[i]Источник: www.fmg.news[/i] скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 3520


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր