• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Թե ինչպես 1 կոպեկանոց օճառը դարձավ ռուսական պարֆյումերիայի նախամայր

XIX դ․-ի կեսերին ռուս ազնվականությունը որոշակիորեն վայելում էր ֆրանսիական պարֆյումերիայի հաճույքները, իսկ այ հասարակ ժողովուրդն այդ ժամանակ  օճառ գրեթե չէր տեսել։ Լողանալիս նրանք օգտագործում էին մոխրաջուր, լավագույն դեպքում՝ օճառաջրի նման ինչ-որ խառնուրդ կիրառում, որի տեսքի շուրջ կատակում էին՝ «Мыло черно, да моет бело»։

Եվ ահա ֆրանսիացի մի պարֆյումեր որոշեց Ռուսաստանում փարիզյանին չզիջող օճառի և օծանելիքի արտադրություն սկսել։ Այդ ֆրանսիացու անունն էր Անրի (Հենրի) Բրոկար։ Բուրավետ օճառ արտադրող այդ «կազմակերպությունը» սկսեց աշխատել 1864 թ․-ի մայիսի 15-ին (այդ օրը կարելի է համարել ռուսական պարֆյումերիայի ծննդյան օր)։ Սկզբում արտադրվում էր ընդամենը 3 տեսակի օճառ՝ «Սաթե», «Մեղրով», «Մանկական», որի առանձնահատկությունն այն էր, որ օճառատեսակների վրա տպվում էր ռուսական այբուբենի տառերից որևէ մեկը։ Հայտնի է, որ շատ երեխաներ տառերը սովորում էին «Բրոկարի այբուբենով»։

1872 թ․-ին բացվում է Բրոկարի օճառի և պարֆյումերիայի ֆիրմային խանութը։ Թերևս բացարձակ հաջողության համար արքայական գնահատականն էր պակասում․ 1873 թ․-ին Ալեքսանդր 2-րդի դուստր իշխանուհի Մարիան անսովոր ընծա է ստանում ՝ մոմե ծաղկեփունջ, որտեղ բոլոր ծաղիկները յուրովի էին բուրում, մեկ շաբաթ անց Բրոկարները դառնում են մեծ իշխանուհու արքունիքի մատակարարները։

1882 թ․-ին Մոսկվայում անցկացվում է Առաջին համառուսական գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի տաղավարի կենտրոնում զարմանալի ցայտաղբյուր է տեղադրված, որը աննկարագրելի բույր է արձակում։ Ահա թե ինչպես էր Բրոկարն իր նոր՝ «Ծաղկային» օդեկոլոնը ներկայացնում։ Ասում են՝ շատերն իրենց հետ տարաներ էին բերել՝ օծանելիքը տուն տանելու համար, իսկ ավելի համարձակներն իրենց պիջակներն էին թրջում ցայտաղբյուրի բուրավետ ջրում։ Ցուցահանդեսից հետո դեռ երկար ժամանակ Մոսկվան բուրում էր «Ծաղկային» օծանելիքով։

Բրոկարյան օճառն ու պարֆյումերիան գնահատվում էր բոլորի կողմից, անգամ՝ կայսրուհու`  Մարիա Ֆեոդորովնայի կողմից, ում պատվին էլ ստեղծվում է «Любимый букет императрицы» օծանելիքը․ կայսրուհին ստանում է իր երազած բույրը, իսկ հավակնոտ Բրոկարը՝ այնքան տենչալի տիտղոսը՝ «Նորին կայսերական մեծության արքունիքի մատակարար»։

Բրոկարի ժառանգությունը անցողիկ չէր օճառի փրփուրի կամ  մարմնին ցողված օծանելիքի բույրի նման։ Բրոկարի մահից հետո՝ 1913 թ․-ին հասարակ կանանց համար մատչելի դարձավ «Կայսրուհու սիրելի ծաղկեփունջը», որը վերանվանվելով «Красная Москва»՝ մինչ օրս փոխանցում է անցյալի արտասովոր գրավչությունը, խենթ երազանքի շունչն ու գլխապտույտ հաջողության արբեցնող բույրը։

Այսօր ռուսաստանյան հանրահայտ 3 խոշորագույն պարֆյումերային ընկերություններ  Բրոկարի անուշաբույր կայսրության ժառանգորդներն են ։

Ահա թե ինչպես մեկ կոպեկանոց օճառը դարձավ ռուսական պարֆյումերիայի նախամայր։

Մանրամասները` chapchemical.am-ում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 318


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր