• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

6 միլիարդի խնդիրներ ունեցող մարզին ՀՀ կառավարությունը 530 միլիոն է տալիս

ՀՀ Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի Ն-766 որոշմամբ, Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման համար կտրամադրվի 530 միլիոն դրամ: Մարզին հատկացված գումարը կբաշխվի հետեւյալ կերպ` շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում, շենքերի եւ շինությունների կապիտալ շինարարություն, կապիտալ սուբվենցիաներ համայնքներին, ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին, այլ կապիտալ դրամաշնորհներ եւ նախագծահետազոտական ծախսեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից, շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար կտրամադրվի 400 մլն 387  հազար դրամ, շենքերի եւ շինությունների կապիտալ  շինարարության համար՝ 7 մլն 710 հազար դրամ, «կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» ծրագրին կհատկացվի 25 մլն դրամ, ընթացիկ սուբվենցիաների համար նախատեսվում է 51 մլն 500 հազար դրամ, այլ կապիտալ դրամաշնորներին կհատկացվի 23 մլն 50 հազար դրամ, իսկ  նախագծահետազոտական ծախսերը կարժենան 22 մլն 353 հազար դրամ:


Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար տրամադրված 400 մլն 387  հազար դրամը կծառայի 17 օբյեկտների համար: Այս գումարից 24 մլն 350 հազար դրամ կտրամադրվի Գյումրու 7-րդ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման, պատուհանների եւ դռների փոխման համար: «Ասպարեզի» հետ զրույցում դպրոցի տնօրենը ասաց, որ ներկա պայմաններում այլեւս հնարավոր չէ կրթական ծրագիր ապահովելը.


-Շենքը հին է, 20 տարի առաջ է վերանորոգվել: Հյուսիսային կողմի պատուհանները եւ դռները լրիվ քայքայված են: Քամին ներս է փչում: Հիմա որ վերանորոգեն, եվրոպատուհաններ դնեն` լավ կլինի,-ասաց դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:


17 մլն 532 հազար դրամի շրջանակներում Մայիսյանի դպրոցում կանցկացվի ջեռուցման համակարգ եւ մասնակի կփոխվեն պատուհանները, 16 մլն 71 հազար դրամով Արեւշատ համայնքում կվերանորոգվի մշակույթի տունը, Աշոցքի գյուղապետարանի վարչական շենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 11 մլն 688 հազար դրամ, իսկ Ամասիա համայնքի նույն կառույցի վերանորոգմանը կհատկացվի 14 մլն 670 հազար:


«Ջաջուռի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին եւս գումար բաժին կհասնի` 4մլն 870 հազար դրամ: Համայնքապետ Սոկրատ Սուվարյանի խոսքով, այն կոսմետիկ վերանորոգման կարիք ունի.


-Ձյունը , անձրեւը, որ գալիս են, ջուրը լցվում է ներս: Կտուրը սխալ է կառուցված եղել: Շինարարը  ժամանակին սխալ է կառուցել` հաշվի չի առել Ջաջուռի բնակլիմայական պայմանները: «Ժոլոպ» կոչվածները կարճ են արել` ջուրը լցվում է պատերի վրա,-ասում է համայնքապետը:


Մասնակի կվերանորոգվեն Գյումրու մի շարք փողոցներ: Լ.Մադոյանի անվան փողոցը՝ 37 մլն 986 հազար դրամով, Ռուսթավելի փողոցը` 97 մլն 900 հազարով եւ Չայկովսկի փողոցը՝ 24 մլն 350 հազար դրամի շրջանակներում:


9 մլն 740 հազար դրամով կբարեկարգվի ՏԿԱԻ նախարարության ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության շենքի տարածքը: Մարալիկ քաղաքի Բարեկամության փողոցը եւս մասնակի կբարեկարգվի` 29 մլն 220 հազար դրամով: 24 մլն 350 հազար դրամ կհատկացվի Արթիկի Նժդեհի փողոցի մասնակի վերանորոգմանը:


Մարզի գյուղական անանցանելի ճանապարհահատվածները եւս ընդգրկվել են հրատապ խնդիրների լուծման ծրագրում: Հառիճ-Նահապետավան Հ-21 ավտոմոբիլային ճանապարհահատվածի վերանորոգման համար կհատկացվի 38 մլն 980 հազար դրամ: Համայնքապետի վստահեցմամբ, վարորդները խուսափում են նշյալ ճանապարհով երթեւեկել.


-Ընդհանուր 1 կմ 100 մետր ճանապարհ է: Վիճակը անանցանելի է: Տաքսիները նույնիսկ չեն գալիս մեր գյուղ, ասում են՝ մեքենան ջարդվում է,-«Ասպարեզի» հետ զրույցում ասաց համայնքապետ Գոռ Պետրոսյանը:


9 մլն 740 հազար դրամի տրամադրմամբ կվերանորոգվի նաեւ նույն ավտոմոբիլային ճանապարահի Փանիկ գյուղի հատվածը: Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի ճանապարհի վերանորոգմանը կհատկացվի 19 մլն 480 հազար դրամ, իսկ Ամասիայի թիվ 26 փողոցը «կստանա» 4 մլն 870 հազար դրամի օժանդակություն:


Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման ծրագիրը եզրափակվում է Ջրափի համայնքի  ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգմամբ: Այս խնդրի լուծման համար պետբյուջեից կտրամադրվի 14 մլն 610 հազար դրամ:  Մեր հարցմանն ի պատասխան, համայնքապետը փոխանցեց, որ գյուղում ջրի համար հաճախակի վեճեր են տեղի ունենում.


-Էս պահին էլ սաղ կռվում են: Մի կաթիլ ջուր չկա, ժողովուրդը ու անասունը ջարդվում են: Ընդհանուր 8 կմ ջրագիծ է, այն արժի 19 միլիոն: Ես բարերար էլ եմ գտել,-ասում է համայնքապետ Կամո Սարգսյանը:


25 միլիոն դրամը կծառայի կապիտալ սուբվենցիաներ համայնքներին ծրագրի համար: Այս գումարից 1 մլն դրամ կհատկացվի Մեղրաշատի հուշարձանի տարածքի բարեկարգմանը՝ որպես աջակցություն: 500 մլն դրամ ուղղվելու է Հոռոմ համայնք` խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման համար.


-Ջուրը շուրջօրյա կա, բայց խողովակների քայքայման պատճառով ջրի կորուստ ենք ունենում: Համայնքում կա 550 տնտեսություն, որից 15-ը ջուր չունի, բերում են հարեւանների դռներից,-ասում է համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանը:


Շիրակ համայնքի համայնքային կենտրոն կառուցելու նպատակով տրամադրվելու է 3 մլն դրամ: 2 մլն դրամի շրջանակներում էլ վերանորոգվելու է Բենիամին համայնքի ճանապարհը, իսկ 1,5 մլն դրամով՝ Պեմզաշեն համայնքինը: Ավազակոպճային խառնուրդի տարբերակով 1 մլն 500 հազար դրամով էլ նախատեսվում է Հարթաշեն մտնող ճանապարհը վերանորոգել: 4 մլն դրամով մեկ հակակարկտային կայան ձեռք կբերվի Անուշավան համայնքում:


-Գրեթե ամեն տարի մեր համայնքը վնասներ է կրում: Մարզպետարանի հետ որոշեցինք, որ անհրաժեշտ է հակակարկտային կայան ունենալը: Մի հատ իրանք կտան, մի հատ էլ մենք կառնենք` 4 մլն դրամով, որ վնասներ չկրենք: Անցած տարի 200 հեկտար 100 տոկոսով վնասվեց,- մեզ հետ զրույցում ասաց Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանը:


Գումար կտրամադրվի նաեւ Մեծ Մանթաշ, Լանջիկ,Լեռնակերտ, Մայիսյան, Սարատակ, Հառիճ, Սպանդարյան, Սառնաղբյուր, Անուշավան եւ  Փանիկ համայնքների մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակի պայմանների բարելավման նպատակով: Նշյալ համայնքներին, միասին վերցրած, կտրամադրվի 5մլն  դրամ:


Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին ծրագիրը այս տարի կարժենա 51 մլն 500 հազար դրամ, որից 27 մլն 7 հարյուր հազար դրամը կծառայեցվի Իսահակյան, Արեւիկ, Անիպեմզա-Նորաշեն,Ջրափի, Հայկաձոր, Շիրակավան, Սառնաղբյուր համայնքների «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացրած խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման համար:


Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Իսահակյան, Ղազանչի, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Սպանդարյան, Սառնաղբյուր, Փոքր Մանթաշ եւ Փանիկ համայնքները ընդհանուր կստանան 23 մլն 800 հազար դրամի օգնություն` 2015 թվականի հունիսի 8-ին եւ 9-ին քամուց տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Շիրակի մարզպետարանը «Այլ կապիտալ դրամաշնորհներ» ծրագրին այս տարի հատկացրել է 23 մլն 50 հազար դրամ: Նշյալ գումարը կտրամադրվի միայն Պեմզաշեն համայնքին, որպեսզի թիվ 10 բնակելի շենքի 7 ընտանիքներ կարողանան բնակարաններ ձեռք բերել: Պարզվում է՝ այս խնդիրը Պեմզաշենում դեռ 90-ականներից կար, բայց մինչ այժմ ուշադրություն դարձնող չի եղել: Համայնքապետ Անանիկ Ոսկանյանը «Ասպարեզի»  հետ զրույզում նշեց, որ այդ բազմաբնակարանում ապրելը անհնարին է.


-Շենքի վիճակը շատ վատ է: Մի մուտքը ամբողջովին փլվել է: Կոմունալ հարմարություններ չկան: 1998-ի պտտահողմի ժամանակ կտուրը փլվեց, իսկ 2008-ի անձրեւների ժամանակ` մուտքը: Եզրակացությունը արդեն տրված է, որ այս շենքը 4-րդ կարգի վթարային է: Հավանաբար, բնակիչները տները կկառուցեն: Մեզ մոտ տուն կա, որ 5.000 դոլար է, տուն էլ կա` 50.000 դոլար է,-ասում է Պեմզաշենի համայնքապետը:


Մարզին հատկացված 530 մլն դրամից 22 մլն 353 հազար դրամ էլ կհատկացվի նշյալ աշխատանքների իրականացման նախագծահետազոտական ծախսերի համար:


2015 թվականի ընթացքում կլուծվեն մարզի նշյալ խնդիրները: Սակայն ՀՀ կառավարության տրամադրած գումարները քիչ են, Շիրակի մարզի խնդիրները՝ անթվարկելի: Ինչպես  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն է փոխանցում «Ասպարեզին», մարզում մի քանի միլիարդ դրամի հասնող խնդիրներ կան.


-Բոլորս էլ գիտենք, որ Շիրակի մարզում խնդիրներ կան: Մենք հաշվել ենք, որ մեր մարզի խնդիրների համար 6 միլիարդ դրամ է պետք,-ասում է վարչության պետը:


Նարեկ Կիրակոսյան


________________________________


Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում


Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:


Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:


Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 461


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →