• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 11:28 – 4․5-ամյա Անգելինան մահացել է․Եզակի վիրահատության ժամանակ տեղադրված ECMO սարքն աշխատել է 15 օր 
  • 16:08 – Փակիր աչքերդ և մատդ դիր թվերից մեկի վրա ու տես,թե ինչ է քեզ սպասվում… 

Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզը սպասում է իր վերաբացման պատասխանին

Մարզային եւ քաղաքային իշխանությունները հիմա՞ են գլխի ընկել, որ մանկապարտեզը տարիներ շարունակ գործել է անմխիթար պայմաններում եւ պահանջները չի բավարարել


Շիրակի մարզպետի առաջարկությամբ եւ Գյումրու քաղաքապետի հուլիսի 10-ի որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվել էին Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզի աշխատանքները: Աշխատանքների դադարեցման պատճառները եղել են սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելը, ջրի բացակայությունը: Նշված հաստատությունում երեխաները շարունակելու էին հաճախել հանձնաժողովի հայտնաբերած շենքային թերությունները վերացնելուց հետո միայն:


Մինչեւ երեկ Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզի աշխատանքները դադարեցված էին, թեպետ ջրախողովակների անցկացման աշխատանքներն ավարտվել էին, մանկապարտեզն ապահովված էր եւ տաք, եւ սառը ջրով: Մի քանի օր առաջ մասնագիտական հանձնաժողովը կրկին այցելել է մանկապարտեզ, որոշ ուսումնասիրություններ կատարել, եւ աշխատակազմը սպասում է հանձնաժողովի պատասխանին:


Ներկայում անորոշ ժամանակով դադարեցված է նաեւ երեխաների հաճախումը մանկապարտեզ: Պարապուրդի մեջ գտնվող աշխատակազմն աշխատավարձը պակաս է ստանում: Մանկապարտեզի աշխատանքները  ժամանակավորապես դադարեցվելու հետեւանքով որոշ սաներ տեղափոխվել են այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մյուս սաների ծնողները, տնօրեն Գայանե Մանուկյանի եւ աշխատակիցների խոսքերով, ամեն օր զանգում կամ այցելում են՝ ճշտելու, թե երբ է մանկապարտեզը շարունակելու գործել: Ներկայում, ըստ ցուցակի, հաստատությունն ունի մոտ 70 սան:


Մանկապարտեզում արդեն լուծվել է ջրամատակարարման հարցը, մասնակի վերանորոգումներ եւս կատարվել են. այս աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի առաջարկով եւ ավագանու որոշմամբ մանկապարտեզին համայնքի բյուջեից տրամադրված 600 հազար դրամով եւ կոմունալ ծախսերի համար հավաքագրված սաների վարձավճարներից: 600 հազար դրամը նախատեսված է եղել ջրամատակակարման եւ մասնակի վերանորոգումներ կատարելու համար:


Մանկապարտեզի տնօրեն Գ.Մանուկյանի խոսքով՝ գումարը, սակայն, բավարար չի եղել շենքային մյուս թերությունները վերացնելու համար: Աշխատուժին մանկապարտեզի տնօրենը վարձատրել է սաների կոմունալ ծախսերի համար վճարած գումարներով: Տնօրենի տեղեկացմամբ՝ մոտ 150 000 դրամ էլ վերանորոգում կատարած աշխատողներին մանկապարտեզը մնացել է պարտք:


-Կարծում եմ, որ գլոբալ ծրագիր  է պետք այս մանկապարտեզի ամբողջ շենքը վերանորոգելու համար, որ կարողանանաք նաեւ ջեռուցում ապահովել,-ասում է Գ.Մանուկյանը:


Գյումրու Նորավան թաղամասում գտնվող այս մանկապարտեզի քարե շենքը կառուցվել է 1986-ին.  հենց այդ տարվանից էլ շենքի մի մասում գործել է մանկապարտեզ: Շենքը  թեպետ տիպային կառույց է, սակայն կառուցման տարիներից մինչ այժմ այստեղ հիմնովին վերանորոգման աշխատանքներ այդպես էլ չեն կատարվել: Գայանե Մանուկյանն հիշում է, որ երբ 2011-ին նշանակվել է այս մանկապարտեզի տնօրեն, շենքը գտնվել է չափազանց անմխիթար վիճակում:


Նրա պատմելով՝ անձրեւային եղանակներին շենքի կտուրից կաթոցները չեն դադարել, խոնավությունն  անտանելի է եղել: Ապա հաստատությունը կտուրների վերանորոգման ծրագրում է ընդգրկվել, սակայն այսօր կրկին տանիքի խոնավությունը նկատելի է առաստաղին: Շենքային տարբեր թերությունների բացի, մանկապարտեզը մինչ այժմ չունի խաղահրապարակ:


Մտավախություն կա, որ գումարի սղության պակասի, շինաշխատանքների երկարաձգվելու հետեւանքով մանկապարտեզի շատ երեխաներ կհեռանան եւ թաղում գործող միակ մանկապարտեզը փակման եզրին կկանգնի, իսկ աշխատակիցները կկորցնեն իրենց աշխատանքը գործազրկության բարձր ցուցանիշով հայտնի Գյումրիում:


Հաստատության տնօրեն  Գ.Մանուկյանը, այս խնդիրները նկատելով, ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով գրավոր դիմել է բարեգործական տարբեր  կազմակերպությունների եւ սպասում է պատասխանների:


Անի Մկրտչյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 623


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v