Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 44-ամյա տղամարդը որսի ժամանակ փորսուղին վիրավորելուց հետո անզգուշաբար սպանել է Նորաշեն գյուղի էլեկտրիկին. Shamshyan.com
- 11.08.2015, 22:36,
- Հասարակություն
- 0
Ինչպես հայտնում է
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղից դեպի Չորաթան տանող հանդամասում տղամարդու դի կա:
Օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ահարոն Փաշինյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Տավուշի քննչական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Արամ Աթոյանն էր, ով մահացել է հրազենից արձակած կրակոցով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 868