Մանրամասներ նոր ծննդաբերած կնոջ վրա կրակած, ապա ինքնասպան եղած տղամարդու գործից. ԴՆԹ հետազոտություն է արվել. «Ժողովուրդ»
- 11.08.2015, 22:36,
- Հասարակություն
- 0
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ' Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 905