• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:40 – Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 00:24 – Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը 

ՊՆ-ում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման գործունեությանը նվիրված խորհրդակցություն

Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014թ. հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները:

Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալները, նախարարի խորհրդականներ, վարչությունների պետեր, ինչպես նաև բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներ:

Ողջունելով ներկաներին` նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունների ներկայացումը և ընդգծել, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է նախանշել առաջիկա անելիքներն ու բացառել նախկինում թույլ տրված սխալները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անցկացվել են մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված բոլոր միջոցառումները:7Y1F9646

Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության 79 հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման և մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա, որոնք պաշտպանության նախարարի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Այս ամենից զատ՝ գեներալ-մայորի դիտարկմամբ լուրջ ուշադրություն է դարձվել ուսումնանյութական բազայի թարմացման, զինվորական կարգապահության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին:

Զորամիավորման հրամանատարը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետևողական աշխատանքի արդյունքում շուրջ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները: Արդյունքների ամփոփումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով  աշխատանքային այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է առավելագույն ուշադրություն դարձնել:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 595


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v