ՄԻՆՉԵՎ «ՎՈԺԴԸ» ՉԱՐՏԱՍԱՆԻ...
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի «Զրո խնդիր հարեւանների հետ» ծրագիրը «կրախի» է մատնվել: «Իրաքում, Սիրիայում, Իսրայելում, Լիբիայում Թուրքիան դեսպան չունի: Հիմա Թուրքիան ունի զրո բարեկամ»,- հիշեցրեց բանախոսը:
Թուրքիայի հարաբերությունները վատ են ոչ միայն իր հարեւանների, այլեւ Արեւմուտքի հետ, քանի որ նա հովանավորում է իսլամիստ ծայրահեղականներին:
Արդյո՞ք Թուրքիայի քաղաքական ճգնաժամը կարող է այնպես անդրադառնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, որպեսզի ԱՄՆ-ն նորից օրակարգ բերի Հայոց ցեղասպանության խնդիրը: «Կարծում եմ` մինչ Բարաք Օբաման չարտասանի «Ցեղասպանություն» բառը, ապա հազիվ թե Սենատում կամ Կոնգրեսում որեւէ բանաձեւ` Հայոց ցեղասպանության մասին, հաջողություն ունենա»,- ասաց պրն Չաքրյանը:
ՄԻՆՉԵՎ «ՎՈԺԴԸ» ՉԱՐՏԱՍԱՆԻ...