Մեդվեդևի կարծիքով` Ղարաբաղում իրավիճակի վրա ազդում է «թուրքական գործոնը» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մեդվեդևի կարծիքով` Ղարաբաղում իրավիճակի վրա ազդում է «թուրքական գործոնը»

Մեդվեդևի կարծիքով` Ղարաբաղում իրավիճակի վրա ազդում է «թուրքական գործոնը»

Քաղաքական
14:50 09/04/2016
Հայաստան

Մեդվեդևի կարծիքով` Ղարաբաղում իրավիճակի վրա ազդում է «թուրքական գործոնը»




Ռուսաստանի վարչապետ Դմիտրի  Մեդվեդևը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա ազդում են արտաքին գործոնները և ենթադրություն է արել, որ դա կարող է լինել «թուրքական գործոնը»: Այս մասին Մեդվեդևն ասել է «Ռոսիա 24»-ի եթերում` «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման շրջանակներում:

ՌԴ վարչապետի խոսքով` կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին, և Մերձավոր Արևելքում դրա ունեցած ազդեցությանը, ինչպես նաև հակառակը:

«Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդում են այս հակամարտության վրա: Ահա Դուք նշեցիք թուրքական գործոնը: Հավանաբար` թուրքական գործոնը գոյություն ունի թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան իր դիրքորոշումն արտահայտել է»,-ասել է Դ. Մեդվեդևը:

ՌԴ վարչապետի խոսքով` Ակարայից հնչող հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել:

«Հանդարտվելու կոչ անելու փոխարեն, «եկեք կրկին վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ, եկեք նորից քննարկենք, եկեք դադարեցնենք կրակը» ասելու փոխարեն որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի յո՞ւղ լցնեն կրակի վրա»,-ասել է Մեդվեդևը:

Նա նաև հավելել է, որ արտաքին տրամադրությունները նույնպես ազդում են հակամարտության գոտում որոշումներ կայացնելու վրա: Մեդվեդևն ընդգծել է, որ ավելի լավ է հակամարտությունը մնա սառեցված վիճակում, քան փորձել այն լուծել մարդկանց կյանքի գնով:

Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման վերաբերյալ ՌԴ վարչապետն ասել է. «Ոչ մի դեպքում չի կարելի էսկալացիա թույլ տալ, ինչ էլ որ տեղի ունենա, ով ինչ էլ որ սկսած լինի, ինչ դատողություններ էլ լինեն, հիմա գլխավորը հանգստանալն է, կրակը դադարեցնելը, հրադադար հաստատելը և բանակցությունների սեղանի շուրջ նստելը»:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 542


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v