Տիգրան Կարապետյան. «Դաշնակցությունը էդքան չկա» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տիգրան Կարապետյան. «Դաշնակցությունը էդքան չկա»

Տիգրան Կարապետյան. «Դաշնակցությունը էդքան չկա»


«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ  ՀՀ նախագահի ելույթից հետո համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու:

«Փոփոխություններ պետք է արվեն, որ ընտրություններից հետո երկրի ղեկավարը կարողանա զբաղեցնել որևէ պաշտոն՝ կամ խորհրդարանի նախագահի, կամ վարչապետի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա Կարապետյանը դժգոհեց թե իշխանությունից, որն անարդարություններ է գործում, թե ընդդիմությունից, որը զբաղված է ներքին հարցեր լուծելով: Նա ընդդիմադիր գործիչներ է համարում Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին:

«Մնացածը դրդապատճառ են ման գալիս, որ ոտքի կանգնեն, գազի թանկացում, չգիտեմ ինչի թանկացում: Կա անարդարություն իշխանության կողմից, դրանից լավ դրդապատճառ չկա: Թող դուրս գան, միավորեն ժողովրդին, ոչ թե դրդապատճառ ման գան՝ ամեն անգամ հիասթափեցնելով ժողովրդին: Մեկ հանդիպում  են, մեկ չեն հանդիպում, մեկ խորհրդակցում են, մեկ չեն խորհրդակցում»,-ասաց Կարապետյանը, համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուժերի միավորում չի լինի:

ԺԿ նախագահը  բացառեց որևէ  համագործակցություն իշխանության հետ. «Դուք ինձ իշխանության ճամբարում չեք տեսնի երբևէ»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին: Կարապետյանն ասաց, որ ամեն անգամ ընտրություններից առաջ Դաշնակցությունը ներուժ ու պետական ռեսուրսներ է փորձում ձեռք բերել:

«Դաշնակցությունն իրեն տեսնում է որպես երկրորդ ուժ, բայց էդքան չկա: Դաշնակցությունը փոքր, բայց կազմակերպված ուժ է»,-նման գնահատական հնչեցրեց Կարապետյանը:


Источник: www.panorama.am
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 917


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v