«Աշխարհում նավթի ու գազի գներն ընկնում են, Հայաստանում՝ ոչ, ո՞րն է պատճառը» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Աշխարհում նավթի ու գազի գներն ընկնում են, Հայաստանում՝ ոչ, ո՞րն է պատճառը»

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով կառավարությանը, հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ ամբողջ աշխարհում նավթը եւ գազն էժանացել է, Հայաստանում գները շարունակում են մնալ բարձր:

Համեմատության համար Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանում բենզինի գինը մեկ տարվա ընթացքում ընկել է 11 տոկոսով, մինչդեռ Ռուսաստանում, օրինակ, 33, Գերմանիայում եւ Ֆրանսիայում՝ 18, Ճապոնիայում՝ 23, իսկ Թուրքիայում՝ 40 տոկոսով:

Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյան

«Վրաստանում 3 ամսվա կտրվածքով 16 տոկոսով է էժանացել, իսկ Հայաստանում՝ 4 տոկոսով: Այդ երեւույթին շատ լավ ծանոթ են Նոյեմբերյանում, որովհետեւ հիմա նաեւ շատերն իրենց վրա ռիսկ են վերցնում, որ Ադրբեջանի կողմից կարող է հրաձգություն լինի, անցնում են այդ վտանգավոր ճանապարհով, անցնում են Վրաստան, իրենց մեքենաները լիցքավորում են բենզինով ու հետ են գալիս: Նույնը կարող ենք ասել գազի մասին: Չնայած գազի գնի անկմանը՝ ես չգիտեմ դիմել եք ՌԴ կառավարությանը, ինչ են ասել, բայց կարեւորը դա էլ չէ, այլ այն, որ դուք ձեր ձեռքով ստորագրել եք մի պայմանագիր, որով Գազպրոմին մոնոպոլիա եք տվել, մեր խմբակցությունն այն ժամանակ էլ դեմ է եղել»:

Զուրաբյանի խոսքերով՝ դիտավորյալ մենաշնորհային վիճակում հայտնված ՀՀ տնտեսությունը հիմա խեղդվում է:

Պատասխանի համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա Զուրաբյանի բարձրացրած խնդիրները համարեց կարեւոր եւ անհանգստացնող: «Կառավարությունը դիմել է Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին եւ պատասխանը ստանալուն պես անպայման կապահովենք: Ձեր նշած փաստերը եւս գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այդ անհամաչափությունն արդյոք կարելի է տրանսպորտային ծախսերով բացատրել, թե ոչ մատակարարման աղբյուրների բազմազանությամբ, մենք կներկայացնենք»,- ասաց փոխվարչապետը:

Վ. Գաբրիելյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ դիմել են ՌԴ-ին գազի գնի վերանայման խնդրանքով ու ասաց, որ այդ մասով բանակցություններ են ընթանում:

Հայտարարեց նաեւ, որ Իրանի հետ աշխատելու համար եւս սահմանափակումներ չկան: Այդ հարցը եւս գտնվում է բանակցություններում:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց՝ ասելով. «Լավ է, որ կառավարությունը եւս հարցի լուծումը փնտրում է մենաշնորհված տնտեսության մեջ»: Այնուհետ հրապարակեց տվյալներ, համաձայն որի Հայաստանում բենզին ներկրողների թիվը եղել է 2007 թ. 21 սուբյեկտ, 2011-ին՝ 5, իսկ 2016 թ.-ին՝ մեկ ներկրող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը:

«Պատասխանն ակնհայտ է, որ խնդիրը գալիս է հենց մենաշնորհային վիճակից:

Բենզինի գինն ադմինիստրատիվ քաղաքական կամքի արդյունքում է դրվում եւ սպասարկում է այն մարդկանց, ովքեր մեծ գերշահույթներ են ստանում: Խնդրի լուծումը ապամենաշնորհացման մեջ է»,- հայտարարեց Զուրաբյանը:

Քրիստինա Մկրտչյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 640


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v