• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ջեյմս Ուորլիքը քննադատել է ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկույցի ընդունումը

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս ընդունած վիճահարույց զեկույցը:

«ԵԽԽՎ-ն եւ միջազգային մյուս կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցներ հրապարակելը»,- գրել է ամերիկացի միջնորդը Թվիթերի իր միկրոբլոգում:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ նոյեմբերի 4-ին հանձնաժողովը հավանության էր արժանացրել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:

Բանաձեւի նախագծում Մինսկի խմբին կոչ էր արվում լիագումար նիստ անցկացնել եւ Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը: Բանաձեւը կոչ էր անում նաեւ համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջեւան մուտքի թույլտվություն։



Источник: www.mediamax.am хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 503


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v