ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՄՈՒՇՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՎ ՆՈՏԱՅԱԳՐՎԵԼ ԵՆ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՄՈՒՇՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՎ ՆՈՏԱՅԱԳՐՎԵԼ ԵՆ

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՄՈՒՇՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՎ ՆՈՏԱՅԱԳՐՎԵԼ ԵՆ




[img]https://scontent-ams3-1.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/11738067_607928606015760_2321587015877039131_n.jpg?oh=40fe1f1bf834218fc65ba8c6916f47b2&oe=5618C09C[/img]Մեկ ու կես տարվա հետեւողական աշխատանքերից հետո  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հանրությանն է ներկայացնում «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղերի, իսկ առաջին հերթին` հայկական երաժշտությանը: Նախագծի երաժշտական պրոդյուսեր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքով`երաժշտությունը կազմում է մշակույթի զգալի մասը. «Այսօր երաժշտության պահպանությունն ու տարածումը գլոբալ խնդիր է, մի ազգի համար, որը մի կողմից ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը` փոխանցելով այն սերունդներին, իսկ մյուս կողմից`ցանկանում է իր մշակույթով պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը: Խնդրի լուծման համար ճանապարհներ փնտրելիս հասկացանք, որ պետք է սկսենք հսկայական ծրագիր: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը սկսեց իրականացնել «Հայական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը»,-նշեց բանախոսը: Նրա խոսքով` սկզբնական փուլի համար ընտրվել են կոմիտասյան այն երգերն ու երաժշտության նմուշները, որոնք ունեն բուն հայկական ծագում: Այնուհետեւ դրանք ձայնագրվել ու թվայնացվել են, որից հետո տեղադրվել վեբ-կայքում: Ըստ Ա. Մարտիրոսյանի` հայ ժողովուրդն ամնեզիա է ապրում, ով մոռացել է իր ազգային երգն ու երաժշտությունը. «Ազգայինն այնքան պետք է տարածել եւ այնպիսի ձեւեր ընտրել, որ այդ երաժշտությունը դառնա հանրամատչելի»,-ավելացրեց կոմպոզիտորը:


Երգերը ձայնագրելուց հետո, նախագծով կատարվել է նաեւ հրատարակություններ եւ նոտայագրություններ.«Ձայնագրված բոլոր ստեղծագործությունները նոտագրվել են ժամանակակից չափանիշներով: Նոտագվել է մոտ  800 էջանոց «Ժամագիրքը», Մ. Եկմալյանի «Պատարագը» եւ Կոմիտասի «Հազար ու մի խաղը»: Կոմիտասն իր ամբողջ ստեղծագործություններից ընտրել է 100 երգ` հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար: Այդ 100 երգով նա ցանկանում էր ասել, որ սա է մեր տեսակը եւ բնույթը: Սակայն, գումար չունենալու պատճառով այդ երգերը չհրատարակեց, հրատարակեց միայն մի փոքրիկ գրքույկ, որտեղ միայն երգի բառերն էին: Ընտրված այս 100 երգը նույնպես նոտայագրել ենք, այդ ստեղծագործություններն արտահայտում են արեւելյան եւ արեւմտյան Հայաստանի ամբողջ երաժշտական ժառանգությունը»,-փաստեց կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:


Ձայնագրված եւ նոտայագրված բոլոր երգերն ունեն իրենց անձնագրերը եւ դրանց հեղինակային իրավունքները պատկանում է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամին:




ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 983


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v