Ոստիկանները փոխանակ սահմանները պահեն, Երևանի փողոցներն են պահում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ոստիկանները փոխանակ սահմանները պահեն, Երևանի փողոցներն են պահում

«Ոչ թալանին» նախաձեռնության սեպտեմբերի 11-ին սկսված և մինչև 12-ը շարունակված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունն իր գործողություններում կարծես թե հանդուրժողականություն էր ցուցաբերում, համենայնդեպս, ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց իրենց, հստակ ինֆորմացիա ունեին, որ ցուցարարները պատրաստվում են Օպերայից թեքվել ոչ թե Սայաթ-Նովա, այլ Բաղրամյան ուղղությամբ, սակայն բիրտ ուժ չկիրառեցին դա կանխելու համար: Ճիշտ է՝ նման գործողությունն օրենքի շրջանակներից դուրս կլիներ, սակայն, այսպես ասած, «հանրային շահ»-ի համար ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ շրջանցել կամ այլ ձևով է մեկնաբանել օրենքն ու սահմանադրությունը: Արդեն Բաղրամյանում աշխատելաոճը ևս տարբերվեց նախորդից. մի քանի անգամ զգուշացնելուց հետո ոչ թե ջրցանով, այլ համացանցում «սուսերով պար» գործողությամբ ցրեցին ակտիվիստներին: Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը, սակայն, սա չի համարում ոստիկանության ձեռագրի փոփոխություն, ասում է՝ ուղղակի այս անգամ այսպիսի հրահանգ են ունեցել:

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, իրենք ապօրինի էին, անկախ նրանից, թե իրենք ջրցանի միջոցով են ցրել, թե ոչ ջրցանի միջոցով, անկախ նրանից՝ իրենք այդ ժամանակը տվել են, թե չեն տվել, ցանկացած պարագայում այդ գործողությունները ոչ իրավաչափ են և ապօրինի են: Ոստիկանությունն իր պաշարում ունի բազմաթիվ միջոցներ, այսինքն ինքը և՛ կարող է ջրցան կիրառել, և՛ կարող է բիրտ ուժ կիրառել, և՛ կարող է կրակել, ինչպես ցույց տվեցին 2008 թվականի մարտի մեկի դեպքերը: Ոչինչ չի բացառվում. եթե երեկ իրենք զգուշացրել են, դա չի նշանակում, որ վաղն իրենք չեն կրակի ժողովրդի վրա: Իրենց, ասենք, պետք է ինչ-որ ձևով վախեցնել ժողովրդի աչքը, ցրել հավաքված ժողովրդին:

Հայաստանը դարձել է դասական ոստիկանական երկիր, մենք տեսնում ենք, որ ոստիկանական մի ահռելի բանակ է պահվում, փոխանակ սահմանները պահեն, Երևանի փողոցներն են պահում, և դա էլ այն պարագայում, որ ունենք սոցիալապես աղքատ պետություն:

Փոխանակ այդ գումարներն ուղղվեն սոցիալական անապահով խավերին, ուղղվեն Հայաստանի սահմանների պաշտպանությանը ու հազար ու մի նմանատիպ հարցերի պաշտպանությանը, ահռելի ոստիկանական բանակ պահվում է ընդդեմ ժողովրդի, որպեսզի իրենց միջոցով փորձեն հնազանդության մեջ պահել ժողովրդին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Ոստիկանական ապօրինի գործողությունների մասին բազմաթիվ անգամ են բարձրաձայնել իրավապաշտպանները, կան նաև վկայություններ և ֆիքսված կադրեր, սակայն մինչև օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, և փորձը ցույց է տալիս, որ նման պատասխանատվությունները սահմանափակվում են ուղղակի բանավոր նկատողությամբ: Արգիշտի Կիվիրյանը կարծում է, որ հուլիսի 23-ի դեպքերի համար ոստիկանական համակարգից առաջին պատասխանատվության ենթարկվողը պետք է լինի ՀՀ ոստիկանապետը:

«Ակնհայտ է, որ մինչ օրս ոստիկանական որևէ պաշտոնյա, աշխատակից չի պատժվել, և իրենք, ակնհայտ է, որ չեն էլ պատժվելու, որովհետև ամսի 23-ի դեպքերի՝ ոստիկանական համակարգից առաջին պատասխանատուն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ակնհայտ է, որ այդ շարքային ոստիկանները, որոնք բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների, լրագրողների նկատմամբ, ամսի 23-ին իրենք ինքնուրույն չեն գործել, այլ կատարել են իրենց վերադաս, իրենց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգը, և եթե տեղի է ունենալու պատժում, իրական պատժում, ապա առաջին հերթին դա պետք է սկսվի Վովա Գասպարյանից»:

Նաիրա Նալբանդյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 546


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v