C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին միացել է 13 հազար քաղաքացի. ազատամարտիկը շարունակում է սպառնալիքներ ստանալ

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Հանրապետության հրապարակում շարունակում է իրականացնել ստորագրահավաք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ըստ ազատամարտիկի՝ այս պահին ստորագրահավաքին միացել է ավելի քան 13 հազար քաղաքացի: Նա ասաց, որ ստորագրահավաքը կշարունակի նաեւ առաջիկա օրերին:

«Արդյունքն այս պահի դրությամբ իհարկե գոհացնող չէ: Սկզբից ակտիվ էին, հետո մի պահ պասիվացան, բայց հիմա դարձյալ նկատվում է ակտիվություն: Մենք ակնկալում ենք, որ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջի տակ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ են ստորագրում»:

Ազատամարտիկը մարդկանց պասիվությունը բացատրում է նախ եւ առաջ վախի մթնոլորտով: Ստորագրահավաքը նկարահանվում է, իրենք շրջափակված են ոստիկաններով.

«Մարդիկ վախվորած են, շատերն էլ հիասթափված, մտածում են, որ հնարավոր չէ փոխել: Շատերն էլ գալիս ու հարցնում են՝ բա որ Սերժ Սարգսյանին հեռացնեն, ո՞վ է լինելու նախագահ: Ես պատասխանում եմ՝ չգիտեմ, ժողովուրդն ինքն է որոշելու, իսկ հիմա գլխավոր խնդիրը հեռացնելն է նրան: Ես մի համեմատություն եմ ուզում արած լինեմ. Ս Սարգսյանը նախագահ դարձավ կեղծիքներով, լցոնումներով: Մենք չգնացինք ընտրության, իսկ իրենք ընտրեցին: Նույնը հիմա են անում, իրենք չեն մասնակցում ստորագրահավաքին, որով պահանջում ենք Ս. Սարգսյանի հրաժարականը, նշանակում է այդպիսով օժանդակում են նրան:

Վաղը չէ մյուս օրը կասեն՝ ինչ հրաժարական, ժողովրդի պասիվությունը կորակեն որպես Սերժի հաղթանակ: Դրա համար կոչ եմ անում բոլորին՝ միանալ ստորագրահավաքին, ոչ թե պասիվ բողոքել»,- ասաց ազատամարտիկը:

Սուսաննա Մարգարյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի կեսը: Որից հետո կհրապարակեն, թե որն է լինելու հաջորդ քայլը:

Ազատամարտիկն ասաց նաեւ, որ շարունակում են իր անձի հասցեին սպառնալիքներ հնչեցնել, սակայն չի պատրաստվում դադարեցնել ստորագրահավաքը:

«Չնայած, որ ոստիկանները 24 ժամ կամերաները միացրած նկարում են, ոստիկաններն էլ հերթապահում են հրապարակում, չվախեցողները չեն վախենում, գալիս ու շարունակում են ստորագրել. ստորագրում են ինքնակամ, իրենց ձեռքով, ամեն քաղաքացի մեկ անգամ»,- ասաց Ս. Մարգարյանը:

Քրիստինա Մկրտչյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 601


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v