Գեյշան սուպեր կին է՝ ով ոչ միայն հմտորեն կառուցում է խոսակցությունը, այլև համարվում է իդեալական սիրուհի:
Գեյշաները երբեք չեն եղել կուրտիզանուհիներ (կուրտիզանուհիները ապահովել են ինտիմ ծառայություններ), նրանք բարձրագույն կրթությամբ կանայք են, որոնք հեշտությամբ կարող են աջակցել յուրաքանչյուր խոսակցություն: Նրանց մանկուց սովորեցրել են մեծարել տղամարդուն, հեշտությամբ ստիպում են տղամարդուն հավատալ իր ուժերին և դառնալ շատ ավելի լավը: Հիմա նմանատիպ իդեալական կանանց դժվար է գտնել,նրանց վարվելակերպի հիմքը լայն տարածում ունի,յուրաքանչյուր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կարող է ծանոթանալ և վերցնել ստորև նշված կետերը և սպառազինվել դրանցով.
1 Արտաքին տեսքը: Տղամարդը չպիտի տեսնի իր սիրելի կնոջը անխնամ:
2 Գեյշան արվեստի մարդ է: Նա միշտ փորձում է սովորել ինչ-որ նոր բան, անընդհատ զարգացնում է իր ստեղծագործական ունակությունները: Կատարելագործման ձգտումը կարևորագույն հատկանիշներից է և շատ է գնահատվում ուժեղ սեռի ներկայացուցիչների կողմից:
3 Գեյշան տղամարդկանց համար լույսի շող է կյանքի գորշության մեջ: Տղամարդուն հարցեր տալը կամ հարցերին պատասխանելը փոխանցվում է ժպիտով:
4 Գեյշան իմաստուն խոսակից է: Նրա հետ խոսելը հեշտ է. Երբեք չի քննադատում, իր կարծիքը չի պարտադրում:
5 Ճիշտ է մատուցում իրեն. Համեստության խորհրդանիշ է՝ նրբագեղ շարժումներով:
Յուրաքանչյուր տղամարդ, երազում է գտնել այն միակին՝ ով կլինի հրաշալի ընկեր և արտակարգ սիրուհի: Ցավոք սրտի իրական կյանքում այդպիսի կանայք քիչ են:
Ժամանակակից գեյշա դառնալու համար գեղեցիկ և խելացի լինելը քիչ է,ամենակարևորը կյանքի արվեստը սովորելն է: Ի ծնե քչերին է տրված այդ տաղանդը, բայց այն հեշտությամբ կարելի է զարգացնել:
Պատմությանը հայտնի են դեպքեր,երբ շատ ազդեցիկ և հարուստ մարդիկ պատրաստ էին ամեն ինչ տալու գեյշայի գայթակղելու գաղտնիքը իմանալու համար: Այդ տեղեկատվությունը շատ պարզ է և այն հաստատ կփոխի ձեր կյանքը դեպի լավը:
- Առաջին գաղտնիքներից մեկը ներքին փայլն է, նրանց մոտ միշտ լավ տրամադրություն է: Աղջիկներին փոքրուց ներարկում են ուրախություն ամեն ինչի նկատմամբ. Նրանց հիացնում է օրվա սկիզբը,թռչունների երգը: Ոչ մեկ երբեք չի տեսնի նրանց իրական էմոցիաները,նրանց առաջադրանքն է տղամարդուն հանգստություն ներշնչելը: Բոլոր գործողություններում գեյշաներն իրենց մի մասնիկն են դնում, որի միջոցով էլ ամեն ինչում համբերություն,ինքնավստահություն և երջանկություն է զգացվում:
- Ժպիտը նույնպես վերջին տեղում չէ: Գեյշան երբեք ուղիղ տղամարդու աչքերին չի նայում: Իսկ ինչ վերաբերվում է ժպիտին դա նրանց սովորեցնում են ամենա առաջին դասից:
- Գեյշաներն արտակարգ հոգեբաններ են, էմոցիաների ըմբռնումը և մշտական ժպիտը նրանց թույլ է տալիս բացահայտել տղամարդու հոգին:
- Ինտիմ կյանքում ևս յուրահատկություններ ունեն: Գեյշան անկողնում իրեն շատ նուրբ և խաղարկային է պահում: Ամբողջական լռությունը և քնքշալի հպումներն ունեն յուրահատուկ նշանակություն:
- Գեյշաների էռոտիկ մասաժը վեր է յուրաքանչյուր գովերգից: Նրանք գիտեն կողակցի բոլոր էռոգեն հատվածները,…
Միայն դուք եք որոշում օգտագործել բոլոր գաղտնիքները,թե նրանցից միայն մեկը, ամեն դեպքում ձեր կյանքը նոր գույներով կլցվի և նոր զգացումներ կպարգևի:
Երկաթյա օրենքները.
Հետևյալ օրենքների միջոցով նրանք համարվում են աներկնային արարածներ.
- Հետևեք ձեր առողջությանն ու արտաքին տեսքին. սիստեմատիկ բժշկական ստուգումներ, այցելություն ատամնաբուժարան և այլն: Հետևեք ձեր կեցվածքին, խնամեք ձեր մաշկը, եղունգներն ու մազերը: Դա թույլ կտա երկար ժամանակ մնալ ցանկալի և դուրեկան: Հրաշալի և ոճային պետք է միշտ և ամենուր լինել:
- Մաղթեք բարի լույս, միաժամանակ ժպտացեք «պարտադիր»: Լավ տրամադրությունը վարակիչ է: Փորցեք գոնե մեկ անգամ ժպտալ ձեզ շրջապատողներին (արդյունավետոըթյամբ կհամոզվեք համարյա անմիջապես): Ժպիտը ձեզ օրեցօր կգեղեցկացնի:
- Երբեք մի խաղտեք էթիկայի կանոնները: դա վերաբերում է ամենինչին՝ նույնիսկ խոսելուն: Ձեր ձայնը միշտ պետք է նույնանման հնչի. տոնը բարձրացնելն անթույլատրելի է: Խոսակցության ժամանակ, եթե չգիտեք ճիշտ պատասխանը, լռե՛ք (հակառակ դեպքում կխայտառակվեք):
- Ձեզ համար գտեք ինչ-որ դուրեկան զբաղմունք: Կարող եք դառնալ հիանալի խոհարար, զբաղվել ձեռքի աշխատանքներով կամ ուղակի գրքեր կարդացեք: Կարևորը հաճույք ստանալն է:
- Մի խնայեք գումարը որակյալ հագուստի և կոշիկի համար. լավ հագուստը բարձրացնում է ինքնագնահատականը և տրամադրոըթյունը:
Գեյշաների գեղեցկության գաղտնիքները Մայր Մտնող Արևի Երկրում՝ անցած դարերում, մշակվել է բավականին դժվար, միաժամանակ ճշգրիտ տարբերակ՝ կին-ծաղիկներին դաստիարակելու, որը թույլ էր տալիս անթերի տեսք ունենալ: Ահա մի քանի գաղտնիք, որոնք և ձեզ կոգնեն հասնել կատարելության.
- Անթերի մաշկ. անթույլատրելի են կնճիռները, ցելյուլիտը և սև կետերը, միան նրբություն և բամբակյա մաշկ: Կատարելության համար օգտագործում էին տարբեր դիմակներ՝ կավի, զանազան յուղերի և աղի հիմքով:Նրանց չափից դուրս բարդ սանրվածքների համար դա պարտադիր պայման էր:
- Դաստակները կարևոր էր երկխոսությունների ժամանակ: Իդեալական մաքրությունը, խոնավեցված մաշկը առաջնայինների շարքին էր:
- Կրունկները ևս գեղեցկության մի մասնիկն էր: Գեյշաները երբեք չեն ամաջել իրենց ոտքերից. Կոկիկ կտրատած եղունգները (կարմիր լաքով) շքեղություն էին համարվում:
- Կեցվածքն ու քայլվածքը: Շարժումներն անշտապ էին, միաժամանակ ռիթմային և գրավիչ:
- Աչքերն իբրև հիմնական զենք: Գեյշաները իրենց աչքերը յուրահատուկ կերպով էին շպարում: ԿԻսաբաց կոպերից պարզ երևում էր նարանց յուրահատուկ շպարը:
- Շուրթերը պոետների պաշտամունքի առարկան էր. համեմատվում էին վարդի թերթիների կամ հասունացած հատապտուղղների հետ: Շրթներկները պատրաստվում էին ծաղիկներից, իսկ յուղերը կարամելից:
- Երկար մազերը պարտադիր էին: Նրանց չափից դուրս բարդ սանրվածքների համար դա պարտադիր պայման էր:
- Կեցվածքն ու քայլվածքը: Շարժումներն անշտապ էին, միաժամանակ րիթմային և գրավիչ: