Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը.լեռը նշվել էր Արարատ, ոչ թե Աղրի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը.լեռը նշվել էր Արարատ, ոչ թե Աղրի

Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը.լեռը նշվել էր Արարատ,  ոչ թե ԱղրիԼուսանկարի նկարագրության մեջ հեղինակները Արարատն անվանել են Թուրքիայի բարձրադիր կետը։ Սակայն թեգերում Թուրքիայի մասին չեն հիշատակել` չմոռանալով սակայն գրել «Հայաստան»։ Շատերին դա զայրացրել է, սակայն ոչ մի սխալ որևէ մեկը թույլ չի տվել։



 National Geographic ամսագիրը Արարատ լեռան հերթական լուսանկար է հրապարակել։ Ամառվա տապին Instagram–ի բաժանորդներին ամսագիրը ցույց է տվել լեռան ձմեռային լուսանկարները` ձյան մեջ և մոխրագույն երկնքի տակ։



«Արարատը հանգած հրաբուխ է Թուրքիայի արևելքում։ Սա երկրի ամենաբարձր կետն է։ Գիտնականները այն կարծիքին էին, որ պարտադիր չէ, որ բիբլիական Արարատ լեռը համընկնի այսօրվա Արարատի հետ։ Սակայն XI դարից քրիստոնեական աշխարհն այն կարծիքին է հանգել, որ Նոյան տապանը հենց այստեղ է հանգրվանել», –լուսանկարին կից գրել են հեղինակները։



Վերջում` հեշթեգերում, ամսագրի խմբագիրները կարևոր «հիշեցում» են արել` առաջին թեգում գրելով #armenia։

Իհարկե, զայրացած օգտատերերի մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին, նրանց հեշթեգից բացի զայրացրել էր այն, որ լեռը նշվել էր Արարատ, այլ ոչ թե դրա թուրքական անվանմամբ` Աղրի։

Սակայն որևէ սադրանք այստեղ, ինչպես կարծում են ոմանք, չկա։ Ինչպես զայրացած քաղաքացիների համար պարզաբանեց օգտատերերից մեկը, ամեն ինչ ճիշտ է, քանի որ լուսանկարն արվել է Հայաստանի կողմից։

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

«Կարծես թե, ոմանք տրամաբանությունը չեն ըմբռնում։ Նախ` աշխարհի բոլոր լեզուներով, թուրքականից բացի, լեռան անվանումը հնչում է որպես Արարատ, այլ ոչ թե Աղրի։ Անգլերեն այն նույնպես Արարատ անվանումն ունի։ Այնպես որ ավելի լավ է դադարենք այստեղ «աղրի–մաղրի» գրելը, եթե միայն դուք թուրքերեն չեք գրում։ Իսկ երկրորդ` կրկնեմ, կոնկրետ այս լուսանկարը Հայաստանի կողմից է արված, ինչն էլ բացատրում է հեշթեգը», –գրել է armenian.nobility–ն։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 424


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v