Նուրբ, բուրավետ աղանդեր, որը հալչում է բերանում։
Կարևորը սերուցքը չափից շատ չհարել, այլապես այն յուղոտ կստացվի: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 5-7 չափաբաժին:
Բաղադրիչներ․
- 250 մլ սուրճ (3 թեյի գդալ սուրճ՝ 250 մլ ջրով)
- 3 դեղնուց
- 150 գր շաքարավազ
- 10 գր (2 թեյի գդալ) ժելատին
- 300 մլ սերուցք 33-35%։
Պատրաստման եղանակը․
Թրջեք ժելատինը 100 մլ եռացրած սառեցված ջրի մեջ և թողնել փաթեթի վրա նշված ժամանակով:
Խառնեք դեղնուցը շաքարավազի հետ:
Դրեք ջրաբաղնիքի վրա, տաքացրեք մինչև շաքարավազը ամբողջությամբ հալչի:
Ավելացրեք սուրճը, խառնեք:
Ավելացրեք ժելատինը: Տաքացրեք այնքան, մինչև ժելատինը ամբողջությամբ հալչի:
Հանեք կրակի վրայից, սառեցրեք:
Հարեք սերուցքը:
Խառնեք այն սառեցված սրճային զանգվածի հետ:
Լցրեք բաժակների մեջ և դրեք սառնարան 3-4 ժամով:
Բարի ախորժակ: