Ցոխադի Սուենտե |արևելյան խոհանոց|
- 28.10.2018, 11:00,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Բաղադրությունը`
300 գրամ կանաչ սխտոր
200 գրամ հավի կրծքամիս
50 գրամ սոյայի սոուս
1 ճ/գ օսլա
100 գրամ ջուր
համեմի սերմ
ընկույզ
ձեթ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Կանաչ սխտորը մաքրել, կտրատել 4-5 սմ երկարությամբ։
2․Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել երկար կտորներով։
3․Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել կտրատած կանաչ սխտորը։ Տապակել մինչև թեթևակի ոսկեգույն դառնալը։
4․Ավելացնել հավիս կրծքամիսը, տապակել 3-5 րոպե, ավելացնել սոյայի սուոսը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մի պտղունցի չափ համեմի սերմ։
5․Օսլան բացել ջրով, ավելացնել թավայի մեջ, որպեսզի սոուսը պնդանա։ Երբ սոուսը կպնդանա, անջատել, թողնել 2 րոպե հանգստանա։ Մատուցելուց առաջ ավելացնել մանրացրած ընկույզ։
Բարի ախորժակ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 461