Դալ |արևելյան խոհանոց|
- 28.10.2018, 09:30,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Բաղադրությունը`
1 բաժակ կարմիր ոսպ
2.5 բաժակ ջուր
1 թ/գ աղ
1/4 թ/գ քրքում
3 ճ/գ հալած յուղ
3 միջին չափի լոլիկ
1/2 թ/գ քիմիոնի հատիկներ
1/2 թ/գ մանանաեխի հատիկնե
1-20հատ չորացրած կարմիր պղպեղ
2 հատ դափնու տերև
1 ճ/գ մանր կտրատած կանաչ կծու պղպեղ
2թ/գ մանր կտրատած իմբիր
2ճ/հ համեմ
1/2 թ/գ կարմիր պղպեղ
1/2 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
1/2 թ/գ մանգոյի փոշի
1/4 թ/գ գարամ մասալա
Պատրաստման եղանակը`
1.Կարմիր ոսպը լվանալ և թրջել 3 բաժակ ջրի մեջ ամենաքիչը 1 ժամ: Ոսպի ծավալը կրկնակի կմեծանա: Մնացած ջուրը թափել:
2.Ոսպը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2.5 բաժակ ջուր, 1 թ/գ աղ, 1/4 թ/գ քրքում և եփել միջին ուժգնության կրակի վրա: Ոսպը պիտի շատ փափուկ լինի: Եթե ջուրը շուտ գոլորշանա ընթացքում ավելացնել:
3.Թավայի մեջ լավ տաքացնել հալած յուղը, ավելացնել քիմիոնի և մանաեխի հատիկներն ու չորացրած չիլի պղպեղը: Երբ հատիկները սկսեն ճտճտալ, ավելացնել դափնու տերևները, կծու կանաչ պղպեղը, իմբիրը և կարմիր պղպեղը(փոշի):Խառնել մի քանի վայրկյան:
4.Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը,աղը և շաքարավազը: Եփել, մինչև որ լոլիկը լավ փափկի:
5.Ավելացնել համեմը, մանգոյի փոշին, գարամ մասալան: Եփել մեկ րոպե, ապա ավելացնել խաշած ոսպը: Եփել ևս 2-3 րոպե: Մատուցել տաք վիճակում խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 620