Լեբկուխեն
- 19.10.2018, 22:16,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Բաղադրությունը`
1 բաժակ ալյուր
100 գրամ կարագ
200 գրամ շաքարավազ
1ճ/գ օսլա
2 ճ/գ կաթ
1/4 թ/գ աղացած իմբիր
1/4 թ/գ աղացած մեխակ
1/4 թ/գ աղացած դարչին
1/4 թ/գ աղացած մշկընկույզ
2 ճ/գ կակաո
0,5 նարնջի կեղև
1 ձվի սպիտակուց
250 գրամ շաքարի փոշի
1 թ/գ լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը`
1.Կարագը, շաքարավազը և կաթը լցնել ամանի մեջ և դնել գոլորշու վրա: Կաթը կօգնի, որ կարագն ու շաքարավազը շուտ հալվեն: Գոլորշու վրա շարունակել խառնել մինչև շաքարավազը հալվի:
2.Մեկ այլ ամանի մեջ խառնել չոր բաղադրիչները` ալյուրը, օսլան, իմբիրը, մեխակը, դարչինը, մշկընկույզը, նարնջի քերած կեղևը և կակաոն: Բոլորը խառնել իրար, վրան ավելացնել արդեն պատրաստի կարագն ու շաքարավազը: Բոլորը միասին լավ խառնել և հունցել:
3.Պատրաստի խմորը բացել, կտրատել սրտաձև և թխել 180 աստիճան ջեռոցում:
4. Զարդարելու համար պատրաստել սպիտակ գլազուր: Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել լիմոնի հյութը, շարունակլ հարել, այնուհետև ավելացնել շաքարավազը: Ստացված գլազուրի մեջ ընկղմել թխվածքաբլիթները: Զարդարելու համար կարելի է օգտագործել նաև շոկոլադ:
Բարի ախորժակ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 566