Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ
- 19.10.2018, 09:00,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Բաղադրությունը`
70 գրամ ալյուր
60 գրամ կոկոսի քերուկ
75 գրամ վարսակի փաթիլներ
50 գրամ շաքարավազ
1 ճ/գ մեղր
1 թ/գ փխրեցուցիչ
6 ճ/գ ձեթ
2-4 ճ/գ տաք ջուր
Պատրաստման եղանակը`
1․Առանձին ամանի մեջ լցնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, շաքարավազը և փխրեցուցիչը։
2․Մեղրը և ձեթը խառնել իրար հետ և ավելացնել չոր բաղադրիչների վրա։ Բոլորը միասին խառնել, ավելացնել տաք ջուրը։
3․Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել։ Գդալի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները և դնել յուղաթերթի վրա։ Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան։ Եփել 15-20 րոպե։ Մատուցել թեյի կամ կաթի հետ։
Բարի ախորժակ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 426