Ջուր Սասսի
- 14.10.2018, 01:21,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Բաղադրությունը`
1 միջին չափի լիմոն
1 միջին չափի վարունգ
10-15 տերև անանուխ
2 սմ իմբիրի արմատ
2լ ֆիլտրած ջուր
Պատրաստման եղանակը`
1.Սասսի ջուրը պետք է պատրաստել երեկոյան, քանի որ այն պիտի ամբողջ գիշեր մնա սառնարանում: Բոլոր բաղադրիչները շատ լավ լվանալ: Կարելի է նաև տաք ջրով լվանալ, քանի որ բաղադրիչները կտրատելու ենք առանց մաքրելու:
2.Վարունգը և լիմոնը կտրատել շատ բարակ շերտերով:
3.Իմբիրի արմատը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Քերած իմբիրը պետք է լինի մեկ թեյի գդալ:
4.Վերցնել երկու լիտրանոց աման (բանկա, կուժ կամ կաթսա) բոլոր բաղադրիչները լցնել մեջը, ավելացնել ֆիլտրած ջուր և դնել սառնարան, թողնել մնա ամբողջ գիշերը:
5.2 լիտրը պետք է խմել ողջ օրվա ընթացքում: Ջուրը ստացվում է մի փոքր թթվային և թարմացնող, հետևաբար խմելը դժվար չէ: Ջուրը պետք է պատրաստել մեկ շաբաթ ամեն օր: Այն օգնում է օրգանիզմից հանել տոքսինները:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 558