Պարտաստենք հավով սառը ռուլետ. Հին ու բարի «խոլոդեցի» տարբերակ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Պարտաստենք հավով սառը ռուլետ. Հին ու բարի «խոլոդեցի» տարբերակ

Ստացվում է որդուս ասած` «սառը» տնային երշիկ: Հեշտ է պատրաստվում, արագ վերջանում` սեղանին դրվելուց հետո:



Սա կարող է լինել տոնական սեղանի խորտիկ, կամ ուղղակի սրանով պատրաստեք սենդվիչներ նախաճաշի համար: Անհրաժեշտ է` հավ, պլաստիկ շիշ և ժելատին:


Առաջարկում եմ փորձել:


Եթե ​​ցանկանում եք ավելի յուղոտ տարբերակը պատրաստել, ապա հավի հետ միասին կարող եք խոզի միս համադրել: Իսկ եթե ընդհակառակը` ուզում եք անյուղ տարբերակ, ապա կարելի է տավարի միս վերցնել: Դիետիկ տարբերակի համար կարող եք վերցնել հավի կրծքամիս: Այս բաղադրատոմսը բազային է, դուք կարող եք ըստ ձեր ճաշակի ավելացնել այլ բաղադրիչներ` սունկ, սալորաչիր, տարբեր համեմունքներ:


Այսքանը պարզ է, դե սկսենք:



Մոտ մեկ կիլոգրամանոց հավի համար անհրաժեշտ է.


-1 սոխ;


-1 գազար;


-Ժելատին — 15-20 գրամ (ես նախընտրում եմ մանրացվածը, դուք` ոնց կուզեք):


-Համեմունքներ — աղ, սխտոր, պղպեղ, մսային համեմունքներ:


-Պետք է սովորական 1,5 լիտրանոց պլաստիկ շիշ, բնականաբար մաքուր, եւ հնարավորության դեպքում` հարթ պատերով:


Պատրաստման եղանակը `



1. Հավի մեջ բաժանել հարմար կտորների եւ եփել: Արգանակին ավելացնել գազար եւ սոխ, աղ, պղպեղ կամ այլ համեմունքներ, որոնք Ձեզ դուր են գալիս: Սխտոր դեռ չգցեք, այն ավելի ուշ է պետք գալու:


2. Մինչ միսը եփվում է, նախապատրաստեք ժելատինի լուծույթը: Լցրեք ժելատինը միջին չափի փիալայի մեջ եւ ավելացրեք կես բաժակ հավի արգանակ: Երբ ժելատինն ուռի` ավելացրեք արգանակ, լավ խառնեք: Խառնուրդը պատրաստ է:


3. Հավը հանեք կաթսայից, սառեցրեք, մասնատեք թելիկների ուղղությամբ: Զգուշորեն հեռացրեք ոսկորները, կաշին: Ըստ ցանկության, եթե սիրում եք, կարող եք մսին ավելացնել մնար կտրատված սխտոր:


Պլաստիկ շշի վերևի մասը կտրեք, որպեսզի հարմար լինի տեղավորելը: Այնտեղ դասավորում ենք համեմունքներ ավելացրած միսը, վրայից լցնում ժելատինային լուծույթը և դնում սառելու`մոտ 7-8 ժամ:



Այս ընթացքում ժելատինի շնորհիվ շշում լցվածը թափանցիկ շերտով կպատվի, ներսի պարունակությունը կերևա: Հանում ենք շիշը սառնարանից, կտրում ստորին հատվածը եւ հետո երկայնքով; Ստացված գլանաձև զանգվածը կարելի է կտրատել շերտերով և գեղեցիկ զարդարելով` մատուցել: Փորձեք, շատ համեղ է:


Ի դեպ, հավի արգանակի մնացորդը նույնպես չի կորչի; Այն կարող եք սառեցնել խորանարդիկներով և պահել: Հետագայում ապուր եփելիս դրանք կարելի է օգտագործել


Բարի ախորժակ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 96


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v