Բժիշկները զգուշացնում են. Սա հանգեցնում է քաղցկեղի զարգացման, ճարպակալման, սրտային հիվանդությունների և թույլ դիմադրողականությանը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բժիշկները զգուշացնում են. Սա հանգեցնում է քաղցկեղի զարգացման, ճարպակալման, սրտային հիվանդությունների և թույլ դիմադրողականությանը

Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս հրաժարվել այս սովորություններից Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրականության և օգտագործել են մոմ, երբ մութն ընկել է: Մեծ մասն անգամ մութն ընկնելուն պես պառկել է քնելու:


Այս ամենը շատ լավ էր մինչև էլեկտրականության, բջջային հեռախոսների, համակարգիչների և մյուս տեխնոլոգիաների ի հայտ գալը: Ամեն դեպքում պառկել քնելու, երբ մթնում է՝ շատ լավ սովորություն է եղել մեր նախնիների կողմից:



Էլեկտրական սարքավորումների մշտական կիրառումը առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և առողջական խնդիրներ: Քանի անգամ են մենք ստուգում հեռախոսի և սոցիալական ցանցերի հաղորդագրությունները, քանի գիշերներ ենք անցկացնում համակարգչի և հեռուստացույցի առաջ:


Հետազոտություններն պարզել են, որ արհեստական լույսի ազդեցությունը կանխում է մելատոնինի արտադրությանը՝ հիմնական հորմոնի, որը գիշերային ժամերին վերահսկում է քուն-արթնություն ցիկլը: Բնական մութը խթանում է այդ հորմոնին և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասվելուց: Այլ խոսքով մեր մարմնին անհրաժեշտ է գիշերային մթություն, որպեսզի արտադրի մելատոնին:


Առանց դրա մենք ավելի հակված ենք քաղցկեղի առաջացման, շաքարային դիաբետի 2-րդ տեսակի, ճարպակալման, սրտային հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի և թույլ դիմադրողականության: Մելատոնինի բավարար քանակությունն ամրացնում է իմունային համակարգը, ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հետաձգում են ծերացման պրոցեսը:


Որքան շատ ժամեր ենք անցկացնում բնական մթության մեջ, այնքան ավելի շատ է արտադրվում օրգանիզմում մելատոնին:


Եթե դուք կամ ձեր երեխան մշտապես հիվանդ եք մրսածությամբ, գրիպով, պարզապես սկսեք քնել վաղ, առանց սարքավորումների առկայությանն ձեր կողքին և շուտով դուք կտեսնեք, որ սկսել եք ավելի պայքարող լինել հիվանդությունների դեմ:Դա տեղի է ունենում, որովհետև սկսում է մեծանալ օրգանիզմում մելատոնինի արտադրությունը:


Իսկ այդ հորմոնը հզոր հակաօքսիդանտ է, որը մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա: Գոյություն ունի ևս մեկ հետազոտություն, ըստ որի նախքան քնելը բջջային հեռախոսից, համակարգչից և այլ սարքավորումներից օգտվելը հանգեցնում է տեսողական խնդիրների:


Այս սարքավորումների արհեստական լույսը հատկապես գիշերային ժամերին շատ վնասակար է աչքի ցանցաթաղանթի համար և կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, ինչպես ցանցաթաղանթի դեղին բծերի դեգեներացիան:


Չափից շատ օգտագործումը նման սարքավորումների իր բաժինն ունի կատարախտի զարգացման հարցում: Հարվարդի առողջապահության բաժնի մասնագետներն հաստատել են կապը՝ էլեկտրոնային սարքավորումների վառ լույսի և տարբեր տեսակի քաղցկեղների, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման միջև:


Եթե դուք ցանկանում եք առողջ մնալ և պահպանել տեսողությունն ու կանխել լուրջ հիվանդույունների առաջացումը, սկսեք քանել բավարար քանակությամբ՝ օրվա մութ ժամին և էլեկտրոնային սարքավորումների կիրառումը հասցրեք մինիմալ աստիճանի:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 67


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v