Պատրաստում ենք «Տղամարդու իդեալ», այս հրաշք բաղադրատոմսով ստացվում է շատ փափուկ և համեղ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Պատրաստում ենք «Տղամարդու իդեալ», այս հրաշք բաղադրատոմսով ստացվում է շատ փափուկ և համեղ

Ահա «Տղամարդու իդեալ»-ի իրական բաղադրատոմսը, որը ստացվում է շատ փափուկ և համեղ



Անհրաժեշտ բաղադրիչները՝



  • Խմորի համար

  • Ձու — 6-7 հատ

  • Շաքարավազ — 1 բաժակ

  • Կարագ — 150 գրամ

  • Մեղր — 4 ճաշի գդալ

  • Կոնյակ — 4 ճաշի գդալ

  • Աղացած ընկույզ — 1,5 բաժակ

  • Ալյուր — 1 բաժակ

  • Սոդա -1,5 թեյի գդալ

  • Լիմոնի հյութ կամ քացախ -1 ճաշի գդալ

  • Կրեմի համար

  • Խտացրած կաթ — 2 տուփ

  • Կարագ — 300 գրամ

  • Կոնյակ — 2 ճաշի գդալ

  • Զարդարելու համար

  • Ընկույզ — կես բաժակ


Պատրաստման եղանակը



Թույլ կարագը հարել շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով: Ապա ավելացնել կոնյակը և մեղրը, հարել, որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ ընկույզն ու ալյուրը, ինչպես նաև սոդան՝ վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած:


Դառնում է բավականին թույլ խմոր՝ թթվասերի խտության:


Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ)՝ ձեր ջեռոցի թավայի չափսով:


Խմորը բաժանեք նույնքան մասի և լցրեք թղթի կտորի վրա, ապա հավասար տարածեք թղթով մեկ:


Թխեք յուրաքանչյուր մասը 200 աստիճանով տաքացրած ջեռոցում՝ 7-8 րոպե, մինչև ոսկեգույն դառնա:


Թողեք՝ շերտերը սառչեն: Այդ ընթացքում պատրաստեք կրեմը:



Թույլ կարագը լավ հարեք և քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը: Վերջում ավելացրեք կոնյակը:


Երբ կրեմը պատրաստ լինի, իսկ խմորը՝ սառած, կարող եք հավաքել ձեր տորթը:


Հարմար ափսեի կամ սկուտեղի վրա դրեք առաջին շերտը՝ հակառակ կողմով, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, վրան դրեք մյուս շերտը, լավ սեղմեք, նոր հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, ապա հաջորդ շերտը, կրկին լավ սեղմեք, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, և այդպես՝ բոլոր շերտերը:


Վերջին շերտին կրեմը քսելուց հետո վրան լցրեք զարդարելու համար նախատեսված քերած ընկույզը:


Տորթը պետք է հանգստանա առնվազն 7-8 ժամ, ցանկալի է՝ մեկ օր, որից հետո կարող եք վայելել:


Նաև կարող եք դիտել քաղցրավենիքներից այս շարքի տեսանյութերը


Գաթա Մածունով․ Մածունով ԿԼՈՐ ԳԱԹԱ



Էկլերներ․ Փքուն և Շատ Համեղ էկլերի Պատրաստում Տնային Պայմաններում


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 345


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v