Բարձր և փքուն բիսկվիտ
Բաղադրիչներ
Ձու — 6 հատ
Շաքարավազ — 150գր.
Վանիլ — 10գր.
Ալյուր — 150գր.
Փխրեցուցիչ — 5գր.
Աղ՝ մի պտղունց
Արևածաղկի յուղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը
Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել աղ, և կրկին հարել այնքան, որ ստացվի խիտ փքուն զանգված:
Ալյուրը խառնել փխրեցուցիչին, կամ կարող եք փխրեցուցիչի փոխարեն օգտագործել մի փոքր օսլա:
Մաղելով ավելացնել այն հարած ձվին և թույլ խառնել, որ ալյուրը ամբողջովին լուծվի: Խորհուրդ է տրվում խառնել փայտե գդալով:
Խոհարարական թուղթը դնել ձևամանի մեջ, լավ պատել յուղով և լցնել խմորը:
Թխել 30–40 րոպե՝ 150 աստիճանում:
Բարի ախորժակ