Պատրաստում ենք «թռչնի կաթ»․ հրաշալի բաղադրատոմս
Խմորի համար
3/4բաժակ ալյուր, 4 ձվի դեղնուց, 3/4 բաժակ շաքարավազ, 100 գրամ կարագ, 0,5 թ/գ սոդա, վանիլին։
Կրեմի համար
1,25 բաժակ շաքարավազ, 1,2 ճաշի գդալ ժելատին, 1/3 բաժակ ջուր, 4 ձվի սպիտակուց, 1/4 թ/գկիտրոնաթթու, 200 գրամ կարագ, 200 գրամ խտացրած կաթ։
Պատրաստումը․
Կարագը փափկեցնել և հալել շաքարավազի հետ, հետզհետե ավելացնել դեղնուցները և վանիլին։ Ալյուրը ավելացնել զանգվածին։
Խմորը զգուշորեն խառնել և լցնել յուղապատ կաղապարի մեջ։ Թխել 2 հավասար շերտեր, 200-220 ջերմաստիճանում՝ 10-15 րոպե։
Կրեմը պատրաստելու համար ժելատինը 2-3 ժամ թողնել ջրում, ապա ջուրը թափել և հագեցած ժելատինը խառնելշաքարավազի հետ։
Ստացված զանգվածը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ մինչև շշաքարավազի և ժելատինի հալվելը։
Լավ հարած սպիտակուցին ավելացնել կիտրոնաթթուն, ժելատինի օշարակը և հարել 10-15 րոպե։
Ամուր և հաստ թղթից պատրաստելշերտերի չափսերին համապատասխան, առանց հատակի ուղղանկյուն։
Այնուհետև մեկ շերտը տեղավորել այդ ուղղանկյան մեջ, պատել կրեմով, վրան դնել մյուս շերտը և քսել ևս մեկ շերտ։
Թխվածքի մակերեսը պատել հալեցրած շոկոլադով(200 գրամ շոկոլադին 2-3 ճ/գ կաթ)։
Այնուհետև թխվածքը դնել սառնարանում։ Կրեմի լավ սառչելուց հետո ուղղանկյունթուղթը զգուշորեն հանել և տորթի մակերեսը ու կողքերը պատել հալեցրած շոկոլադով կամ շոկոլադե գլազուրով և նորից սառեցնել։