Ախորժելի ու համեղ խաչապուրին պատրաստելու համար կպահանջվի ընդամենը րոպեներ
- 16.05.2020, 12:57,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Եթե դուք սիրում եք նախաճաշին պատրաստել արագ, ինքնատիպ ու չկրկնվող ուտեստ, ապա խաչապուրու այս բաղադրատոմսը համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրի: Այն պատրատվում է շատ արագ և միանգամից հագեցնում է քաղցը:

Բաղադրիչներ
- Չոր պանիր — 200 գր.
- Սամիթ — 100 գր.
- Հավկիթ — 2 հատ
- Թթվասեր — 200 գր.
- Ալյուր — 2 ճ/գ
- Բուսական յուղ — 2 ճ/գ
Պատրաստումը
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք իրար հետ մի ամանի մեջ. քերած պանիրը, 2 ձուն, թթվասերը, կանաչին և 2ճ/գ ալյուրը:
- Խառնում ենք գդալով, մինչև ստացվի միաձույլ զանգված՝ առանց հարելու:
- Տապակի մեջ լցնում ենք բուսական յուղը, այնուհետև լցնում ստացված զանգվածը:
- Եփում ենք միջին կրակի վրա, կափարիչը փակ այնքան , մինչև ոսկեգույն երանգ կստանա:
- Այնուհետև թեքում ենք, որ մյուս կողմն էլ եփվի, բայց արդենկափարիչը բաց:
- Այս ամենը ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10-12 րոպե:
Բարի ախորժակ:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 150