Այսօր առաջարկում ենք Ձեզ հայկական խոհանոցից շատ համեղ ապուր՝ Քրչիկ։
Ձեզ հարկավոր կլինի․
15 գրամ ցորենի ձավար
100 գրամ կաղամբաթթու
20 գրամ գլուխ սոխ
15 գրամ տոմատի մածուկ
15 գրամ հալած յուղ
80 գրամ կարտոֆիլ
Աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած, ավելացնել լավ լվացած, մանրացրած կաղամբի թթու և խաշել մինչև պատրաստ լինելը։ Հարկավոր է պարբերաբար ավելացնել ջուր։
Այնուհետև ավելացնել տոմատի մածուկը, խառնել այն և խաշել ևս 10-15 րոպե։
Մատուցելիս ավելացնել կարմիր պղպեղ և մաղադանոս։
Բարի ախորժակ