Պատրաստում ենք Փարիզյան շոկոլադե տորթ․ ամանորին հաշված օրեր են մնացել
Փարիզյան շոկոլադե տորթ
Խմորի համար․
100 գրամ շաքարավազ, 60 գրամ կարագ, 4դեղնուց, 5 սպիտակուց, 60 գրամ ալյուր։
Գլազուրի համար․
100 գրամ շաքարավազ, , 3 ճ/գ կաթկամ ջուր, 2ճ/գ կակաո։
500 գրամ հարած սերուցք։
Խմորի պատրաստումը․
Կարագը լավ հարել շաքարավազի կեսի և կակաոյի հետ։
Անընդհատ խառնելով մեկ-մեկ ավելացնել դեղնուցները։ Սպիտակուցները առանձին հարել մնացած շաքարավազի հետ։
Զանգվածները միացնել և ավելացնել ալյուր։
Այնուհետև խմորը լցնել կաղապարի մեջ և թխել սկզբում չափավոր տաքացրած, ապա՝ ավելի տաք ջեռոցում
Գլազուրի պատրաստումը․
Շաքարավազը խառնել կակաոյի հետ, ավելացնել ջուրը կամ կաթը և եռացնել։ Վերջում ավելացնել կարագ։
Տորթը բաժանել երկու մասի այնպես, որվերևի մասը ավելի հաստ լինի, քան ներքևինը։
Ներքևի մասի վրահավասարշերտով լցնել մոտ 300 գրամփարիզյան հարածսերուցք, ծածկելվերևի շերտով, կտրվածքից դուրս թափված հարած սերուցքով պատել տորթի կողքերը։
Ամբողջ տորթի վրա լցնել շոկոլադային գլազուր։
Երբ գլազուրը պնդանա, մակերեսը զարդարել սերուցքի մնացորդով։