Խոհանոցային գաղտնիքների բացահայտումն իհարկե իր հետաքրքրությունների լայն շրջանակն ունի բոլոր ժամանակների համար:
Գրեթե բոլոր տնային տնտեսուհիներն իրենց համար առաջնային համարվող գերագույն հաճույք կարող են համարել նաև այն միտումը, որն էականորեն կարող է վերաբերել հետաքրքիր բաղադրատոմսերի բացահայտմանը:
Այժմ Ձեզ ևս կներկայացնենք մի բաղադրատոմս, որն իսկապես կարևոր կարող է լինել շատ ու շատ տնային տնտեսուհիների համար:
Խմորի համար պետք է՝
2 ձու
0,5 թ.գդալ սոդա
1 բաժակ ալյուր
1 բաժակ մածուն
0,5 թ. գդալ աղ
Միջուկի համար պետք է`
300 գ տավարի միս
2-3 սոխ՝ աղացած կամ մանր կտրատած
աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ամենից առաջնայինը հարկավոր է, որպեսզի մածունը սոդայի հետ խառնեք և այն 5 րոպե թողնեք մնա:
Երբ սա անեք հաջորդիվ Ձեզ համար անհրաժեշտ կլինի, որպեսզի վելացնեք մյուս բաղադրիչներն ու դրանք լավ խառնեք:
Փորձեք արդեն կաղապարը յուղոտել ու խմորի մի մասը լցնել:
Ապա միջուկը զգուշությամբ լցնել խմորի վրա, իսկ վրայից ավելացնել խմորի մնացածն ու տարածել այնպես, որ միջուկը լրիվ ծածկվի:
Հիշեցնենք, որ այն հարկավոր է, որպեսզի ջեռոցում թխեք 40 րոպե 170 C ջերմաստիճանում:
Ճիշտ է` նշեցինք, որ կարկանդակը մսով է, սակայն ցանկացած միջուկով կարելի է պատրաստել, ասենք՝ կաղամբով կամ պանրով: