Բիսկվիտը կարելի է ասել թխվածքների միջից սովորաբար ամենահարմար տարբերակներից մեկն է դարձել:
Այն իսկապես պատրաստվում է բավականաչափ արագ և ստանում է ահա այս բարձրությունը, եթե փորձեք ամեն ինչ ճիշտ անել:
Այսպիսի համեղ թխվածքները հիմնականում ունեն մեկ գաղտնիք:
Իսկ դա Ձեզ այնքն էլ անսովոր թվացող բան չէ:
Հավատացած եղեք, որ եթե այն, ինչը որ պատրաստվելու եք սարքել, ապա դրա մեջ առաջին հերթին անհրաժեշտ է լինելու միայն մեկ բան՝ Ձեր սերը:
Երբ այս մեկ գործոնը առկա է, ապա հավատացած եղեք, որ ամեն ինչ կլինի կատարյալ:
Դե ինչ, իսկ այժմ է՛լ առավել մանրամասն Ձեզ ենք ներկայացնում անհրաժեշտ պարագաների համար նախատեսված բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
Ալյուր— 1 բաժակ
Հավկիթ — 5 հատ
Շաքարավազ — 1 բաժակ
Փխրեցուցիչ— 2,5 թ/գ
Աղ— մի պտղունց
Ջուր— 140 մլ
Կիտրոնաթթու — 1/4թ/գ
Ձիթապտղի յուղ — 90 մլ
Սկզբում մեզ անհրաժեշտ կլինի հավկիթները կոտրել և առանձնացնել դեղնուցները:
Այնուհետև դրան ավելացնում ենք ալյուր և փխրեցուցիչը, որից հետո նոր աղը, 150 գր. շաքարավազը:
Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:
Սկզբում խառնում ենք գդալով, այնուհետև հարում ենք:
Հարելով 5 ձվերի սպիտակուցները այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր:
Այնուհետև մեզ անհրաժեշտ կլինի ավելացնել կիտրոնաթթուն:
Այդ ամենից հետո մեզ անհրաժեշտ կլինի ավելացնել մնացած շաքարավազը և կրկին հարել, մինչ կստացվի խիտ զանգված:
Խմորին կավելացնեք սպիտակուցները և պլաստմասե գդալով խառնեք:
Ջեռոցը ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի:
Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը:
Եփում ենք այն 45 րոպե:
Երբ եփվի արդեն անհրաժեշտ է մի քանի րոպե թողնել, որպեսզի բիսկվիթը սառչի:
Այս բիսկվիտը պահպանվում է մինչև մեկ շաբաթ:
Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:
Պեչենիներ Տեսանյութ
Մսով պիրոգի տեսանյութ
Փախլավա ընտիր համեղ