Օգտվելով տարատեսակ բաղադրատոմսերից իհարկե կարելի է գալ այնպիսի եզրահանգումների, որոնք որ կարող են բացառիկ լինել Ձեր բաղադրատոմսերի ցանկից:
Օգտվելով լավագույն օրինակներից մեկից այժմ Ձեզ ենք առաջարկում առաջնորդվել հենց այդ նույն սկզբունքով, քանի որ այս մեթոդն իր տեսակի մեջ այն դեպքերից է հանդիսանում, որով էլ և կարելի է շարունակաբար առաջնորդվել:
Այժմ Ձեզ կներկայացնենք, թե ինչպիսի մթերքներ են անհրաժեշտ լինելու այդ ամենի պատրաստման համար:
Կես հավի ֆիլե
Կես փոքր գլուխ կաղամբ
1 քաղցր պղպեղ
200 գր. պահածոյացված սունկ
200գր. պինդ պանիր
2 պճեղ սխտորեզ
100 մլ մայոնեզ
1թ/գ մանանեխ
սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար:
Սկզբնական հատվածում Ձեզ համար անհրաժեշտ կլինի, որպեսզի հավի ֆիլեն լվանաք, այնուհետև լցնեք տաք ջրի մեջ:
Այս ամենը անհրաժեշտ է հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ:
Դե իսկ հետո այն կարող եք թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով:
Այդ ամենից հետո անհրաժեշտ կլինի, որպեսզի կաղամբը բարակ-բարակ կտրտեք, որից հետո արդեն քաղցր պղպեղը կտրտել շերտաձև կերպով:
Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:
Պանիրը կտրտել խորանարդաձև:
Այժմ փորձեք ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել:
Ավարտին արդեն կարող եք այն համեմել աղով և պղպեղով Ձեր նախընտրած չափաբաժնի քանակով:
դե ինչ, բարի ախորժակ: