Այս հրաշք բիսկվիտը միայն փորձլ է պետք և համոզվել:
Այս լուսանկարը պարզապես նկար չէ, այն ամբողջապես արտահայտում է իր իրական պատկերը:
Դե ինչ, իսկ այժմ Ձեզ ենք առաջարկում առավել քան մանրամասնորեն ծանոթանալ ահա այս հրաշք թխվածքի պատրաստման եղանակին:
6 ձու,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ալյուր,
1 պտղունց սոդա կամ 0,5թ/գ փխրեցուցիչ:
հիշեք այն մասին, որ մինչ կհարեք ձվերը, դրանք 10-15 րոպե դրեք սառցախցիկում, որպեսզի լավ սառչեն:
Հավկիթներն անհրաժեշտ է կոտրել առավել լայն ամանի մոջ և այն հարել ամենաբարձր արագությամբ:
Երբ արդեն զանգվածը կսկսի մեծանալ, ապա սկսեք արդեն 4-5 անգամ քիչ չափաբաժնով դանդաղ կերպով ավելացնել արդեն շաքարավազը:
Դե իսկ այս ամենից հետո արդեն անջատեք հարիչը և հենց տվյալ զանգվածի վրա մաղելով լցրեք ալյուրը և խառնեք գդալով, ապա ավելացրեք սոդան կամ փխրեցուցիչը և կրկին խառնեք:
Տեղեկացնենք, որ որոշ խոհարարներ խորհուրդ են տալիս սոդայի կամ փխրեցուցիչի հետ օգտագործել քացախ կամ կիտրոնաթթու, սակայն ոչ թե նախապես գդալի մեջ խառնած, այլ առանձին խմորի մեջ լցնելով:
Հարկավոր է, որպեսզի նախատեսված ձվամանը ամբողջովին պատեք խոհարարական թղթով և վրան լցնեք ալյուր նոր արդեն լցրեք խմորը:
Ջեռոցում այն պետք է եփել 180 ջերմաստիճանում:
Եյս ամենը, երբ արդեն անեք և հենց արդեն կնկատեք, որ ծայրերը, վարդագունել են, իսկ մեջտեղի հատվածը դեռ մի փոքր թաց է, ապա արդեն սկսեք այն աստիճանաբար նվազեցրել ջերմաստիճանը:
Բիսկվիտը եփվում է գրեթե 45 րոպե ժամանակահատվածում:
Եփվելու ժամանակը կախված է ձևամանի տրամագծից:
եփելու ընթացքում միայն հիշեք, որ պետք չէ ջեռոցի դուռը բացել, քնի որ բացելու պատճառով կարող է բիսկվիթի խմորն իջնել:
Դե ինչ, այս ամենն այսպես անելուց հետո վերջում կնկատեք միայն դրական փոփոխությունը:
Բարի ախորժակ։
Պեչենիներ Տեսանյութ
Մսով պիրոգի տեսանյութ
Փախլավա ընտիր համեղ