Բիսկվիտի պատրաստման իսկապես տարբեր ձևեր կան:
Դե իսկ կարևոր նախապայմաններից մեկն է տիրապետել դրա ամբողջական գաղտնիքներին:
Այժմ այնքան տարատեսակ բաղադրատոմսեր են հայտնվել, որ շատերի համար դժվար է կողմնորոշվելն ու նախապատվություն կատարելը:
Մենք այսօր Ձեզ համար պատրաստել ենք մի էնպիսի տարբերակ, որը փորձելուց հետո երբեք չեք փոշմանի:
Այժմ առավել մանրամասն անդրադառնանք դրա պատրաստման գործընթացին:
Հավկիթ – 4 հատ
Շաքարավազ – 1 բաժակ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Ալյուր – 210 գրամ
Կարագ – 100 գրամ
Կակաո (ըստ ցանկության) – 1 թ/գ
Վանիլ — 1 տուփ
Սկզբում անհրաժեշտ է լինելու, որպեսզի խառնեք հավկիթը և շաքարավազը:
Փորձեք այն շատ լավ հարել հարիչով:
Ավելացրեք մաղած ալյուրը փխրեցուցիչի և կարագի հետ միասին:
Ստացված զանգվածն արդեն հարեք կրակի վրա հարիչով:
24 սմ տրամագիծ ունեցող տապակի մեջ դնել յուղաթուղթը:
Խմորը լցրեք տապակի մեջ և անպայման ծածկեք կափարիչով:
30 րոպե տևողությամբ թխելու ենք դանդաղ կրակի վրա:
Ատամի չոփիկիվ կամ լուցկու չոփով ստուգեք պատրաստ է, թե ոչ:
Դե իսկ պատրաստի վիճակում արդեն բիսկվիտի վրա կակաո կարող եք ցանել:
Բարի ախորժակ:
Պեչենիներ Տեսանյութ
Մսով պիրոգի տեսանյութ
Փախլավա ընտիր համեղ