Շերտավոր խմոր պատրաստելու խորամանկություններն ու գաղտնիքները…


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Շերտավոր խմոր պատրաստելու խորամանկություններն ու գաղտնիքները…


Խմորի մեջ ձվի առկայությունը թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ թխվածքներ: Խմորի մեջ քացախի ու աղի առկայությունը ոչ միայն ավելի համեղ է դարձնում թխվածքները, այլև խմորը դարձնում է ավելի առաձգական: Քացախը բարձրացնում է սոսնձանյութի ու ալյուրի որակը:


Սակայն միաժամանակ պետք է խուսափել քացախի ու աղի չարաշահումից, այլապես դրանց համը զգալի կլինի թխվածքների մեջ: Ալյուրն անպայման պետք է մաղել, որպեսզի թթվածնով հարստանա: Ջուրը պետք է սառը լինի, բայց սառցաջուր պետք չէ օգտագործել:


Սովորաբար, ջուրը վերցնում են ալյուրի հետ 1:2 հարաբերակցությամբ: Ջրի փոխարեն կարելի է վերցնել սառը կաթ. այդ դեպքում թխվածքներն ավելի համեղ կլինեն, սակայն խմորի առաձգականությունը կտուժի: Լավագույն տարբերակը կլինի ջրի ու կաթի խառնուրդը:


Գրտնակելիս շերտավոր խմորը, սովորաբար, դնում են կարճ կողմը դեպի գրտնակողը, այդ դեպքում ստացվում է շերտավորում: Խմորը կարելի է թեթևակի գրտնակել թե՛ աջ ու թե՛ ձախ՝ ուղղանկյան ձև տալու համար: Միայն թե այդ ուղղություններով պետք է թեթևակի գրտնակել:


Պատրաստի խմորը պետք է կտրել սուր դանակով՝ խմորի եզրերը չճմրթելու համար: Բացված շերտի հաստությունը պետք է լինի 4.5-8 մմ՝ կախված թխվածքի տեսակից: Խմորի երեսին ձու քսելիս պետք է շրջանցել կողքերը, քանի որ ձուն խանգարում է ու թույլ չի տալիս, որ խմորը բարձրանա:


Թխելուց առաջ խմորի մակերևույթը պետք է պատառաքաղով կամ սուր դանակով ծակծկել, որպեսզի թխվելիս գոլորշին դուրս գա, խմորը փուչիկներ չտա և հարթ մակերևույթ ունենա: Ծակծկելուց հետո պետք է խմորը 15-20 րոպե թողնել, հետո դնել ջեռոցի մեջ: Առաջին 5-7 րոպեում չի կարելի ջեռոցը բացել:


Թխվածքները տապակի մեջ դնելուց առաջ պետք է տապակը սառը ջրով ցողել: Շերտավոր խմորով թխվածքները պետք է թխել 220 աստիճանում, այլապես կարագը խմորից կհոսի, իսկ թխվածքները կլինեն չոր ու քիչ շերտերով: Գրտնակելիս սեղանի վրա պետք է ալյուր ցանել միայն նրա համար, որ խմորը սեղանից հեշտությամբ պոկվի:


Եթե ալյուրը շատ լինի, թխվածքները լավ չեն բարձրանա: Կարագի մեջ եղած ալյուրը նպաստում է խմորի շերտերի ամրությանը: Շերտավոր խմորով պատրաստի թխվածքը ձևավորում են հովանալուց հետո:

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 2026


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v