Լավաշով և հավով արագ պատրաստվող այս ուտեստի համից չեք հագենա. փորձեք և համոզվեք
Այսօր պատրաստելու ենք լավաշով և հավի ոտքերով շատ համեղ ուտեստ: Հավի միսը ստացվում է շատ փափուկ, իսկ լավաշը խրթխրթան: Միսը լավաշի մեջ եփվում է հենց իր իսկ հյութով, իսկ այդ հյութը ներծծվում է լավաշի մեջ և ստացվում անմահական:
Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
Լավաշ -1 հատ:
Հավ -1,5 կգ:
Աղ -1,5 թեյի գդալ:
Մանանեխ -1 թեյի գդալ
Կիտրոնի հյութ -2-3-րդ ճաշի գդալ:
Թթվասեր -3 ճաշի գդալ
Բուսական յուղ -3 ճաշի գդալ
Սև պղպեղ՝ ըստ ձեր ցանկության
Կարտոֆիլը տապակելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
Կարտոֆիլ -6-7 հատ: (800 գ.)
Աղ -1 / 2 թեյի գդալ
Սև պղպեղ՝ ըստ ձեր ցանկության
Բուսական յուղ -3-4 ճաշի գդալ
Սխտոր -2 ատամ:
Սամիթ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակին քայլ առ քայլ ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութը