Ծաղկակաղամբով ջեռեփուկ, որ բացի շատ համեղ լինելուց նաև վիտամինների հզոր աղբյուր է. հատկապես երեխաներին շատ է պետք
- 15.11.2019, 21:49,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Համեղ, անուշաբույր և ախորժելի ուտեստներն ունեն մի շատ կարևոր առանձանհատկություն, ճաշի սեղանի շուրջ են հավաքում ընտանիքի անդամներին: Ծաղկակաղամբով այս ջեռեփուկը կդառնա ձեր ընտանեկան ճաշի սեղանի հաճախակի մատուցվող ուտեստներից մեկը: Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը

Բաղադրիչները
- Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
- Լոլիկ- 2 հատ
- Ձու- 3 հատ
- Պանիր-50 գր.
- Կաթ- 6-8ճ/գ
- Սամիթ- մի քանի ճյուղ
- Բուսայուղ
- Աղ
- Պղպեղ

Պատրաստման եղանակը
- Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
- Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
- Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
- Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
- Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 468