Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ աղցանի բաղադրատոմսը, որը կդառնա ձեր տոնական սեղանի զարդը :
Այսպիսով, պատրաստումը սկսում ենք կրծքամսից. վրան աղ ու բիբար ենք անում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և տապակում:
Կարելի է կրծքամիսը տապակել փայլաթիթեղի մեջ անմիջապես մաքուր և չոր տապակի մեջ, աիդպես ավելի արագ կստացվի:
Տապակում ենք ամեն կողմից 10 րոպե փակ կափարիչով, այնուհետև փողնում ենք սառչի ևս 10 րոպե:
Մինչդեռ միսը հովանում է, կտրտում ենք բանջարեղենը: Լավագույն տարբերակն է` մեկ լոլիկ, և մեկ վարունգ:
Լվանում ենք նաև հազարի տերևները, ձեռքով մասերի բաժանում և կտրատում ոչ շատ խոշոր:
Փայլաթիթեղը բացում ենք, կրծքամիսը կտրտում բարակ շերտերով:
Վերցնում ենք մեծ սկուտեղ, շաղ ենք տալիս հազարի տերևները և կտրտած բանջարեղենը, ավելացնում ենք միսը: Խառնում ենք:
Կարելի է ավելացնել մայոնեզ կամ ձիթայուղի հետ խառնած մանանեխ:
Կարելի է օգտագործել նաև թթվասեր կամ յոգուրտ: