Առաջարկում ենք անչափ համեղ աղցանի բաղադրատոմս, այն կդառնա ձեր տոնական սեղանի զարդը և համտեսողները հիացմունքով լի հայացքը չեն կտրի ձեզանից: Հիանալի առիթ է հյուրերին զարմացնելու համար: Շատ համեղ է, և տեսքն էլ շատ ախորժելի է:
Աղցանը պատրաստվում է արագ և հեշտ, բաղադրիչներն էլ հասանելի են և մատչելի և առանձնապես խոհարարական հտություններ չեն պահանջվում: Այնպես որ անցնենք գործի:
Բաղադրիչներ
Պատրաստան եղանակը
Հավի կրծաքմիսը եփել, մանր կտրատել: Ձուն պինդ խաշել, անցկացնել խոշոր քերիչով, վաունգը անցակցնել միջին չափի քերիչով: Սև սալորաչրի վրա լցնել տաք ջուր և թողնել 10 րոպե, այնուհետև կտրատել ձողիկների տեսքով:
Պանիրն անցկացնել միջին չափի քերիչով, Ընկույզը մանրացնել բլենդերի օգնությամբ: Թվասերը և մայոնեզը խառնել:
Աղցանը մատուցվող ափսեի կամ տարայի մեջ լցնել շերտերով հետևյալ հաջորդականությամբ՝ միս, ձու, վարունգ, սև սալորաչիր, ընկույզ, պանիր:
Յուրաքանչյուր շերտը համեմել աղով, թթվասերամայոնեզային խառնուրդով: 1 ժամ պահել սառնարանում և մատուցել:
Ձևավորումն ըստ ցանկլության և ըստ ճաշակի: