Գիտե՞ք, որ չի կարելի լվանալ միսը նախքան եփելը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Գիտե՞ք, որ չի կարելի լվանալ միսը նախքան եփելը

Գիտե՞ք, որ չի կարելի լվանալ միսը նախքան եփելը
Նախքան ջերմամշակումը միսը լվանալը վատ միտք է, եւ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կոչ են անում հրաժարվել այդ վտանգավոր սովորությունից։

Բանն այն է, որ միսը լվանալու սովորությունը, մասնագետների խոսքով, կարող է մեծացնել թունավորվելու ռիսկը։ Շատ հաճախ հում միսը վարակված է վտանգավոր բակտերիաներով, ինչպիսին են Salmonella-ն, Campylobacter-ն ու Clostridium perfringens-ը։ Երբ մենք մսի կտորը պահում ենք հոսող ջրի տակ, ջրի կաթիլների հետ միասին բակտերիաները տարածվում են ամբողջ խոհանոցում, հայտնվում են ամենամոտ գտնվող իրերի մակերեսին եւ մթերքի վրա։ Հաճախ անգամ շատ մանրակրկիտ մաքրությունը չի կարող վերացնել այդ բակտերիաները։

Գիտափորձի շրջանակում գիտնականները հրավիրել էին 300 կամավորների, որոնք պետք է պատրաստեին ուտեստներ հավի մսից ու աղցան։ Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի․ առաջին խումբը լվացել էր միսը, իսկ երկրորդը՝ ոչ։ Անհրաժեշտ էր նաեւ կտրատել միսն առանձին տախտակի վրա եւ շատ լավ լվանալ ձեռքերն ուտեստները պատրաստելուց հետո։ Երկու խմբերի մասնակիցներին տրված միսը պարունակում էր E.coli բակտերիաներ։

Հում միսը լվացած մասնակիցների 26 տոկոսի դեպքում բակտերիաները հետագայում հայտնաբերվել էին նաեւ աղցանի մեջ։

Փորձագետները կազմել են գործողությունների ցանկը, թե ինչպես է անհրաժեշտ վարվել հում մսի հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել այլ մթերքների աղտոտումից։

Խորհուրդ է տրվում պատրաստել միսը մնացած բոլոր ուտեստները պատրաստելուց հետո։

Արգելվում է լվանալ հում միսը և նախքան մսի հետ կոնտակտից հետո որեւէ բանին դիպչելը անհրաժեշտ է օճառով լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ առնվազն 20 վայրկյան շարունակ։

Թռչնամիս պատրաստելիս այն անհրաժեշտ է տաքացնել մինչեւ առնվազն 73 աստիճանն ըստ Ցելսիուսի․ միայն այդ ժամանակ կոչնչանան վտանգավոր բակտերիաները։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 198


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v