Պատրաստելուց առաջ միսը պատեք կերակրի սոդայով
- 14.07.2019, 18:30,
- Ժամանց » Խոհանոց

Այսուհետ դուք կօգտագործեք այս մեթոդը
Պատահել է, որ պատրաստելուց հետո միսը ստացվել է չոր ու կոշտ: Պետք չէ այն այլեւս մարինացնել: Պարզապես թաթախեք սոդայի մեջ ու թողեք սառնարանում 3-5 ժամ: Պարաստելուց առաջ լավ լվացեք: Միսը կդառնա փափուկ ու բառացիորեն կհալվի բերանում:

Ինչպես կարելի է նաեւ օգտագործել կերակրի սոդան:
- Այն հրաշալի փոխարինում է փխրեցուցիչին
- Լվացեք մրգերն ու բանջարեղենը սոդայով, եւ դրանք լիարժեք կմաքրվեն տարբեր վարակներից
- Հավը եփելիս ջրին ավելացրեք 1 թեյի գդալ սոդա, դա կարագացնի եփումը
- Լոբին կամ մյուս հատիկավորները փափկեցնելու համար կաթսայի մեջ լցրեք 1 թեյի գդալ սեդա
- Ձկան հոտը ձեռքերից կվերանա, եթե դրանք շփեք սոդայով
- Ձվածեղը սպունգի նման կստացի, եթե 3 ձվի հաշվով ավելացնեք կես թեյի գդալ սոդա
- Լոլիկային ուտեստների թթվայնությունը նվազեցնելու համար դրանց մի քիչ սոդա խառնեք
Սոդան լավագույն մաքրող միջոցն է
- 1 բաժակ սոդա լցրեք զուգարանակոնքի մեջ, թողեք 1 ժամ ու լվացեք
- Սոդայով մաքրեք լվացարանը, սալիկները
- Հայելիներն ու պատուհանը կարող եք մաքրել սոդայաջրով
- Սոդան մաքրում է յուղի հետքերը ափսեներից, կաթսաներից
- Գորգերի վրայի լաքաներին սոդա լցրեք, թողեք ամբողջ գիշերն ու առավոտյան մաքրեք փոշեկուլով:
- Մի քիչ սոդա լցրեք լվացքի մեքենայի մեջ, այն սպիտակեղենին առավել մաքուր տեսք կտա
- Կոշիկների տհաճ հոտը վերացրեք սոդայով
- Խոհանոցային էլեկտրական սարքերը նույնպես մաքրեք սոդայով
- Լցրեք սոդան խցանված լվացարանի մեջ, թողեք մի քանի ժամ ու լվացեք հոսող ջրով:
- Սոդան հրաշալի փայլեցնում է զարդերը:
Սոդայի էլ ինչ գործածման եղանակներ գիտեք: Կիսվեք մեզ հետ:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 146