Քաղցրավենիք ենք պատրաստում 2 րոպեում․ արագ և նրբահամ
- 04.07.2019, 17:13,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Ամառվա շոգ եղանակին սառնարանից հանված այս թեթև և նրբահամ քաղցրավենիքը մեծագույն հաճույք կպարգևի ձեզ և ձեր հյուրերին։
Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 2 րոպե՝ իր պարզ բաղադրիչները խառնելու համար։

Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ բաղադրիչներից․
- Կաթնաշոռ -200 գր․
- Թթվասեր -100 գր․
- Կակաո — 50 գր․
- Թխվածքաբլիթներ վանիլային և կակաոյով
- Չամիչ
- Բալ՝ զարդարելու համար, ելակ էլ կարող եք վերցնել:
Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ հաջորդականությամբ․
Սկսենք հավաքել մեր քաղցրավենիքը։ Վերցնում ենք համապատասխան թվով թափանցիկ բաժակներ կամ պաղպաղակի հատուկ տարաներ։ Սկսում ենք շերտերով բաղադրիչները լցնել։
- Ներքևի շերտը սկսում ենք փշրված թխվածքաբլիթներից։ Թխվածքաբլիթները երկու գույնի ենք վերցնում, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի մեր դեսերտի վերջնական տեսքը,
- Հաջորդիվ լցնում ենք մեր կակաոյի փոշով հարված խառնուրդը,
- Ընթացքում շերտերի մեջ չամիչ ենք լցնում քաղցրություն հաղորդելու համար, քանի որ շաքարավազ ընդհանրապես չենք օգտագործելու,
- Շերտերի արանքում նաև դնում ենք ամբողջական թխվածքաբլիթների շերտեր,
- Վերջում շերտի վրա ավարտում ենք փշրանքներով և զարդարում ցանկացած մրգով և հատապտղով։

Դնում ենք սառնարան և 2 ժամից հանում ու վայելում։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 265