Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Շատ համեղ բաղադրատոմս
- 07.07.2019, 09:32,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Այսօր պատրաստելու ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով՝ մի պարզ և արագ ուտեստ ընթրիքի համար։
Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Պատրաստման կարգը
- Կարտոֆիլը օղակաձև կտրտում ենք և լցնում ջեռոցի տապակի մեջ։
- Աղ ենք անում։
- Մեկ գլուխ սոխը նույնպես օղակաձև կտրտում ենք և շարում կարտոֆիլի վրա։
- Հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան աղ ու սև պղպեղ անում և շարում սոխի վրա։

Սոուսի պատրաստումը
- Հիմա անցնենք սոուսի պատրաստմանը։ Մոտ 5 ճաշի գդալ թթվասերի վրա լցնում ենք մանր կտրտված սխտորը։
- Աղ ու պղպեղ ենք անում, վրան ձիթայուղ ենք ավելացնում։
- Սոուսի վրան լցնում ենք չորացված կանաչիները և լավ խառնում։
- Ամբողջությամբ լցնում ենք ջեռեփուկի վրա։ Վրան հալվող պանրի շերտեր շարում, փակում տարան և դնում ջեռոց։
- Ջեռոցը 220 աստիճան տաքացրած վիճակում 30-35 րոպե եփում ենք։ Վերջ։
- Ջեռեփուկը պատրաստ է, կարող եք մատուցել։
Բարի ախորժակ։
Ջեռեփուկի բաղադրատոմսը․
- Կարտոֆիլ — 500 գր․
- Հավի կրծքամիս — 300 գր․
- Թթվասեր — 200 գր․
- Սոխ — 1 հ․
- Սխտոր -2 պճեղ
- Չորացրած կանաչիներ՝ սամիթ, ծիտրոն կամ ձեռքի տակ եղած այլ կանաչի
- Աղացած համեմունքներ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 665