Կորեական աղցան գազարով և դդմիկով
- 08.07.2019, 07:51,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Դդմիկի օգտագործման ևս մեկ համեղ տարբերակ ենք այսօր առաջարկելու ձեզ՝ դա կորեական աղցանն է դդմիկով։ Ձեր հյուրերը անպայման կխնդրեն բաղադրատոմոսը աղցանը համտեսելիս։

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Բաղադրատոմս
- Դդմիկ — 2 հատ
- Գազար — 2 հատ
- Քաղցր պղպեղ — 2 հատ
- Սխտոր — 2 ատամ
- Խառը կանաչի
- Համեմունք հատուկ կորեական աղցանի համար — 1-1,5 թ․ գդ․
- Քացախ թույլ

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Պատրաստման եղանակը
- Դդմիկներն ու գազարները անցկացնում ենք հատուկ կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Խորը տարայի մեջ ենք լցնում և աղ անում, որպեսզի ավելորդ ջուրը դուրս տա
- Պղպեղը երկար շերտերով կտրատում ենք
- Կանաչին նույնպես կտրատում ենք մանր երկար շերտերի
- Սխտորը ճզմում ենք
- Տաք թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում, վրան ավելացնում ենք կորեական աղցանի համեմունքը, աղ և պղպեղ
- Հետո հերթականությամբ աղցանի նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք թավայի մեջ և մոտ 2 րոպե տապակում
- Կրակի վրայից վերցնում ենք, վրան ավելացնում սխտորը, կանաչին և մի փոքր քացախ։
Աղցանը մատուցում ենք հնարավորինս գեղեցիկ և յուրօրինակ տարբերակով։
Բարի ախորժակ։ bhc7pNtFJ2Y
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 680